06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ ընտրությունների մակարդակը համեմատելի է առաջադեմ ժողովրդավարական երկրներում անցկացվող ընտրությունների մակարդակի հետ. ԼՂՀ ԱԳՆ

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում /Արցախի Հանրապետություն/ տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,4 տոկոսը: Ընտրություններին հետեւում էին ինչպես միջազգային դիտորդներ` 22 երկրներից, այնպես էլ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչներ: Ըստ միջազգային դիտորդների նախնական գնահատականների` ընտրությունները անց են կացվել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ մի քանի թեկնածուների մասնակցությամբ` ապահովելով հանրապետության քաղաքացիների ազատ […]

“Ոսկե հուշամեդալ”` Ռաիսա Մկրտչյանին

Կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության համար և ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական արտիստուհի, ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի էստրադային նվագախմբի մենակատար Ռաիսա Մկրտչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”, որն այսօր ՀՀ ժողովրդական արտիստուհուն է հանձնել կրթության և գիտության նախարար Արմեն […]

Պաշտպանի գրասենյակում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը. ՄԻՊ

Պաշտպանի գրասենյակում հուսահատության արդյունքում պերեօքսիդի լուծույթ խմած Անահիտ Վարդանյանի իրավունքը խախտել է դատախազությունը: Անահիտ Վարդանյանը, քաղաքից երկար ժամանակով բացակայելուց հետո, հայտնաբերել էր, որ իր հարևանը տիրացել էր իրեն պատկանող քարե ավտոտնակի վրա գտնվող տնակին և դրա ներսում գտնվող գույքին։  Տիկին Վարդանյանը դիմել էր ոստիկանություն, սակայն գործը որակվել էր որպես քաղաքացիաիրավական, և քրեական գործ չէր հարուցվել։ Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեականգործի հարուցումը մերժելու վերաբերյալ  որոշման հիմքում դրված նյութերի ուսումնասիրությունից […]

Նախագահն էլ ցավակցեց

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  “Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ­նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած […]

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը. Տարոն Մարգարյան

“Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են”,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:  Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման […]

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:  Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:  […]

ԱԵԼ-ը կոչ է արել Բաշար ալ-Ասադին հրաժարական տալ

Արաբական երկրների լիգան կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին լքել նախագահի պաշտոնը` “հանուն երկրի փրկության”: Նման որոշում է կայացվել Դոհայում կայացած ԱԵԼ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքում, տեղեկացնում է “AFP”-ը: “Ընդունելով այդ համարձակ որոշումը` Բաշար ալ-Ասադը կարող է վերջ դնել ավերածություններին եւ սպանություններին”,-հայտնել է Քաթարի ԱԳ նախարարը: Նա նշել է, որ այդ տեսակետն աջակցում […]

Պատրիկ Դեւեջյանն աջակցում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծին

Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանը հանդես է եկել ի աջակցություն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ խորհրադարանին ներկայացնելու նախաձեռնությանը, տեղեկացնում է “Le Parisien” թերթը: Դեւեջյանը հայտնել է, որ նման օրինագիծը ոչ թե հիշողությանն է վերաբերում, այլ ներկային, եւ հավելել, որ Ֆրանսիան “թույլ չի տա օտար երկրի ժխտողական քարոզչությունը տարածել  […]

Թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով 5 զինծառայող է զոհվել

5 զինծառայող զոհվել եւ 7-ը վիրավորվել են Թուրքիայում ռազմական ուղղաթիռի վթարի հետեւանքով, հաղորդում է “Անատոլիա” գործկալությունը: Վթարը տեղի է ունեցել Իրաքի սահմանին մոտ գտնվող Հաքքյարի նահանգում: Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 4 անդամները եւ 11 զինծառայողներ: Թուրք զինվորականները հայտնել են, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել վայրէջքի պահին: Սակայն “Firat” գործակալությունը հայտնում է, որ ուղղաթիռը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված