19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ ՊՆ-ն հերքում է հայ զինվորների մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

ՀՀ ՊՆ նախարարությունը հերքում է ադրբեջանական “APA.az” կայքում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի շփման գծի Ֆիզուլիի հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում 2 հայ զինվոր է սպանվել եւ կան մի քանի վիրավորներ: Ըստ ադրբեջանցիների` վիրավորվել է նաեւ մեկ ադրբեջանցի զինվոր` Իլկին Քյամալ օղլու Պետիեւը:

Իրանում մեկնարկել է “Չմիավորման շարժման” 16-րդ գագաթաժողովը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում  այսօր` օգոստոսի 30-ին, մեկնարկում է “Չմիավորման շարժման” գագաթաժողովը: 2 օր շարունակ Թեհրանում կհյուրընկալվեն շարժման անդամ-երկրների ղեկավարները: Սա նրանց 16-րդ հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր henaran.am-ը, Հայաստանը գագաթաժողովին կմասնակցի արտգործնախարարի մակարդակով: “ИТАР-ТАСС”-ի հաղորդմամբ` հանդիպմանը  կմասնակցեն 24 նախագահներ, 3 թագավորներ եւ շուրջ 80 կառավարության ղեկավարներ եւ նախարարներ: հանդիպման գլխավոր թեմաներն են Իրանի […]

Թուրքիան պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար. Բաշար ալ-Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իր երկրում տիրող անկարգությունների համար, հաղորդում է “Reuters”-ը: Սիրիական  “Addounia” հեռուստաալիքի եթերում ալ-Ասադը հայտարարել է, որ “Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար”: Հուլիսի 31-ին թուրքական կառավարությունը հայտարարել էր, որ պատրաստ է պաշտպանել սիրիական Հալեպ քաղաքի փախստականներին: Օգոստոսի 2-ին Թուրքիան հայտնել էր, որ իր զորքերը […]

Գործող նախագահն ավելի է լավ է հասկանում կանանց խնդիրները

Միթ Ռոմնին պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուն, ով նոյեմբերին կայանալիք  նախագահական ընտրություններում կպայքարի գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ, գրում է  “газета.ru”-ն: Կուսակցության համագումարում նրա թեկնածությունը հաստատվել է միաձայն, նրան աջակցել են նաեւ մրցապայքարի նախկին մասնակիցները, իսկ նրա կինը` Էն Ռոմնին, հանդես է եկել ազդեցիկ ելույթով` ուղղված ամերիկացի կանանց, ովքեր զգալիորեն ավելի շատ դեմոկրատ […]

Ինչ է ստացվում. Իրան կգնա Նալբանդյանը

Օգոստոսի 30-31-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը “Չմիավորված երկրների շարժման” արտաքին գործերի նախարարների խորհրդին եւ գագաթաժողովին մասնակցելու նպատակով կմեկնի Իրան: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հրավիրված Իրան` մասնակցելու  Թեհրանում կայանալիք “Չմիավորման շարժման” գագաթաժողովին: “Ժողովուրդ” թերթը թեմայի շուրջ կատարած իր անդրադարձում նշել է, որ վերջերս “Reuters” լրատվական գործակալությունը […]

Նոր նշանակում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության կայքից: Ստորև ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը: Խաչիկ Վանուշի Հակոբյան Ծնվել է 1982 թվականին Երևանում Կրթություն 1988-1995 Երևանի թիվ […]

“Իսահակ” փոթորիկը հասել է ԱՄՆ-ի ափերին /վիդեո/

Առաջին կարգի դասվող “Իսահակ” կոչվող փոթորիկը օգոստոսի 29-ի գիշերը հասել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի ափերին, հաղորդում է “CNN “-ը: Առայժմ որեւէ տեղեկություն ավերածութունների կամ զոհերի մասին չի հաղորդվում, սակայն փոթորիկն արդեն Լուիզիանայի 100 հազար բնակիչների էլեկտրաէներգիայի խափանման պատճառ է դարձել: Ներկա պահին փոթորիկը դանդաղ է շարժվում, սակայն առաջիկա ժամերին կհասնի Նոր Օռլեանին: Նոր Օռլեանի քաղաքապետը […]

Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է

Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել եւ պահվել ընդհուպ մինչեւ 10 օր։ Այսպես է ամրագրված “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա […]

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը պարգեւատրվել է ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալով

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում հանդիպեցին ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների, գիտական կազմակերպությունների ղեկավարների,  գիտական հասարակայնության ներկայացուցիչների հետ: Սերգեյ Նարիշկինն իր ելույթում մասնավորապես անդրադարձավ  երկկողմ գիտատեխնիկական կապերի զարգացման եւ գիտության տարբեր ոլորտներում հետագա համագործակցության հնարավորություններին: ՀՀ ԳԱԱ նախագահ, […]

Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ դաշնակցային ոգով զարգացող փոխհարաբերություններն ավելի խորացնելու գործում. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի այցը նոր ազդակ կհաղորդի հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին:  Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Սերգեյ Նարիշկինի անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում: Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի