23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր

ՀՀ պաշպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 28-29-ին այցելել է հարավարևմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին: Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը: Սեյրան Օհանյանը մի շարք սպաների պարգևատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ՀՀ զինված ուժերն այսօր ապահովում են մեր երկրի անվտանգությունը և ինքնուրույն կատարում առաջադրված բոլոր խնդիրները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է նաև, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական և հոգևոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաև օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը որոշակի հանձնարարականներ է տվել՝ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Henaran.am-ին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ