20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Աժ արտահերթ նիստը` սեպտեմբերի 5-ին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որին  մասնակցում էին ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների ղեկավարները, քննարկվեցին 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած եւ Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված […]

Ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի

Այսուհետ ադրբեջանցի դիվանագետների պաշտոնական այցերի մասին որեւէ տեղեկություն չի տարածվի: Ըստ ադրբեջանական “1NEWS.aAZ” կայքի` դա կապված է այն փաստի հետ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իբր թե “ագրեսիվ հայտարարություններ է տարածել Ադրբեջանի հասցեին”: Այդ մասին կայքին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: “Հաշվի առնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ագրեսիվ հայտարարությունները` մեր քաղաքացիների […]

Ռումինական մամուլը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին

Մարդասպան Սաֆարովին Ադրբեջան տարհանելու վերաբերյալ Հունգարիայի կառավարության քայլը խիստ վրդովեցրել է ռումինահայերին: Բացի իրավական եւ դիվանագիտական հարաբերությունների միջազգային նորմերի կոպիտ խախտումից, նրանք դա դիտում են որպես ապտակ երկրի հիմնադրի կարգավիճակ ունեցող հունգարահայերին եւ այն երեւելիների հիշատակին, ովքեր իրենց արյունով ու տաղանդով կռել են այդ երկի փառքը: Ռումինահայերն առանձնապես սրտին մոտ են ընդունում այդ վիրավորանքը, քանի որ պատմականորեն կապված են հարեւան հունգարահայերին եւ հաճախ կիսել են […]

Հայաստան կժամանի Արգենտինայի արտգործնախարարը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը: Այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը: Հեկտոր Մարկոս Թիմերմանը […]

Կադրային փոփոխություններ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Բեյբությանը և Ռուբիկ Քոչարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից: Տեղեկացննում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վերաքննիչը այսօր կքննի Օսկանյանի բողոքը

Այսօր  վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում կքննվի Վարդան Օսկանյանի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ ԿԱ ԱԱԾ-ի կողմից  25.05.2012թ. քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Տեղեկացնում են “Սիվիլիթաս” հիմնադրամից:

Իրանի նախագահը հավաստիացրել է` ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ

Թեհրանում Չմիացած երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին Իրանի նախագահը ջերմությամբ հիշեց անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշեց, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրեց իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի […]

Մարդկությունը Ձեզ հիշելու է որպես մարդասպանին արդարացնող մարդու. Հրայր Թովմասյանը` հունգարացի կոլեգային

Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարար, պարոն Թիբոր Նավրաչիչ Պարոն Նավրաչիչ Խորը վրդովմունքով և հիասթափությամբ ընդունեցի Հունգարիայի հանրային կառավարման եւ արդարադատության նախարարության կողմից, մարդկության պատմության բոլոր ժամանակներում դատապարտելի արարք՝ մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու փաստը: Եվրոպական արժեքները համամարդկային են և այո, դրանք ներառում են մարդասիրություն: Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիան (1983 […]

Հայաստանը դադարեցրեց հարաբերությունները Հունգարիայի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտակարգ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարների մասնակցությամբ, որտեղ ներկայացրել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխելու […]

Հրատապ. Երեւանը քննարկում է Հունգարիայի հետ հարաբերությունները շարունակելու հարցը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից գաղտնի Ադրբեջան տեղափոխման փաստը և ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվելիք քայլերը: ՀՀ Ազգային անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի