07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստը` պետական գերատեսչությունների ղեկավարների, մասնավոր հատվածի և խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Օրակարգի առաջին հարցով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրել է արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը, որոնց շրջանակում իրականացվել են կառուցվածքային, ներդրումային, կազմակերպչական և ֆինանսական […]

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը /ֆոտո/

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը  եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հուլիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ  այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն […]

Ռուսաստանը պատրաստակամ է շարունակել ջանքերը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում. Սերգեյ Նարիշկին

“ՌԴ եւ ՄԽ ջանքերն ուղղված են նրան, որ արդեն մոտ ապագայում հակամարտող կողմերը կարողանան հաղթահարել պահպանվող տարաձայնությունները եւ միմյանց ընդառաջ քայլ կատարեն”,-այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ ԳԱԱ նախագահության  եւ գիտնականների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ Դաշնային ժողովի պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: “Ամուր խաղաղության հաստատման  գործում օժանդակելու ՌԴ անկեղծ ցանկության մասին […]

Սիրիայի նախագահը քիմիական զենք է պահեստավորում երկրի սահմանների վրա

Սիրիական իշխանությունները քիմիական զենք են տեղադրել սահմանամերձ քաղաքների օդանավակայաններում: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը` հղում անելով Սիրիական ազատագրական բանակի ապստամբների հրամանատարությանը: Ապստամբների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հայտնի են այն բոլոր վայրերը, ուր իշխանությունները տարել են քիմիական զենքը եւ բոլոր անհրաժեշտ սարքավորումները` դրա գործարկման համար: Ազատագրական բանակի ներկայացուցիչները կարծում են, որ այս քայլով Բաշար ալ-Ասադի […]

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը

Հուլիսի 23-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթ ունենալով նիստին՝ Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Արեւելյան գործընկերության Պրահայի հիմնադիր գագաթաժողովից դեպի Վարշավայի գագաթաժողով անցած ճանապարհը եւ Վիլնյուսում […]

Ադրբեջանի ԱԳՆ-ն հորինել է Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի հայտարարությունը. ԱԳՆ

“Ինչպես հայտնի ասույթն է պնդում, որքան մեծ է սուտը այնքան ավելի հեշտ է դրան հավատալ: Թերեւս ադրբեջանական դիվանագիտության պատասխանատուներին այս միտքը շատ է դուր եկել: Չնայած թե դիվանագիտության տեսաբանները, թե պրակտիկ դիվանագետները նշում են, որ  ժամանակակից աշխարհի դիվանագետի համար առաջին սկզբունքներից մեկը ազնվությունն է, մեր հարեւանի դիվանագետները շարունակում են տեղեկատվական դաշտը “հարստացնել” բացահայտ սուտ տեղեկություններով: […]

Ադրբեջանը խախտել է սպառազինությունների պայմանագրի դրույթները.ՄԱԿ

Հուլիսի 23-ին ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի` Բան Կի-Մունի “Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում” խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների խախտմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Ըստ զեկույցի` պայմանագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասում եւ մասնավորապես` Ադրբեջանում, “որն սկսել է […]

Իրաքում պայթյուններ են. շուրջ 100 մարդ է զոհվել

Առնվազն 107 մարդ զովել եւ 268-ը վիրավորվել են Իրաքում տեղի ունեցած մի շարք  պայթյունների հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Ոստիկանների խոսքով` զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող ռազմական բազայի վրա: Հարձակման զոհն է դարձել 15 զինծառայող: Բաղդադից 30  կմ դեպի հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մեքենաների պայթյունից 10 մարդ է զոհվել: Հարեւան Մադաին քաղաքում մի […]

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից հայ գյուղացի է վիրավորվել

Հուլիսի 21-ին, ժամը 13.10-ին, Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր  գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն:   Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի “Զաղի ճամփի տակ” կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ […]

ՏՄՊՊՀ-ը ավարտեց “Քինգ դելյուքս”ընկերության դիմումի հիման վրա իրականացված ուսումնասիրությունը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող “Քինգ դելյուքս” և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող “Տրանս կոնֆորտ” ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:  Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:  ՏՄՊՊՀ-ը, տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված