08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է

Այսօր Հայաստանում վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով կարող է ձերբակալվել եւ պահվել ընդհուպ մինչեւ 10 օր։ Այսպես է ամրագրված “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 262-րդ հոդվածում, որն, ըստ Պաշտպանի, հակասում է Սահմանադրության 16-րդ հոդվածին, որտեղ ասվում է, որ եթե ձերբակալված անձը ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:

Բացի այդ ՀՀ Սահմանադրությունը նախատեսում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի այդ մասին անհապաղ տեղեկացնելու իր կողմից ընտրված անձին, մինչդեռ   “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 260-րդ հոդվածում նշվում է, որ “վարչական իրավախախտում կատարելու համար ձերբակալված անձի խնդրանքով նրա գտնվելու վայրի մասին տեղյակ են պահվում հարազատները, աշխատանքի կամ ուսման վայրի ադմինիստրացիան”,  ինչից պարզ է դառնում, որ ըստ ՀՀ օրենսգրքի նշված հոդվածի հարազատներին տեղեկացնելը չի կրում պարտադիր բնույթ, որը եւ հակասում է Սահմանադրությանը։  Նշված օրենքը չի ապահովում նաեւ  ՀՀ Սահմանադրության այն պահանջը, ըստ որի  յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

Ուսումնասիրելով մի շարք պետությունների սահմանադրությունները եւ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի թիվ 43/173 բանաձեւը, պաշտպանելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու շահերը՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը օգոստոսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ հոդվածների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։

Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են պաշտպանի աշխատակազմից

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ