Գործող նախագահն ավելի է լավ է հասկանում կանանց խնդիրները
Միթ Ռոմնին պաշտոնապես դարձել է ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության թեկնածուն, ով նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում կպայքարի գործող նախագահ Բարաք Օբամայի դեմ, գրում է “газета.ru”-ն: Կուսակցության համագումարում նրա թեկնածությունը հաստատվել է միաձայն, նրան աջակցել են նաեւ մրցապայքարի նախկին մասնակիցները, իսկ նրա կինը` Էն Ռոմնին, հանդես է եկել ազդեցիկ ելույթով` ուղղված ամերիկացի կանանց, ովքեր զգալիորեն ավելի շատ դեմոկրատ Օբամային են աջակցում, քան իր միլիոնատեր ամուսնուն: Հարկ է նշել, որ հանուն Ռոմնիի հետ ամուսնանալու Էնը 17 տարեկանում ընդունել է մորմոնական հավատքը:
Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացի կանանց մեծամասնությունը` մոտ 52 տոկոսն աջակցում է գործող նախագահին, իսկ Ռոմնիի օգտին պատրաստվում է քվեարկել ընդամենը 36 տոկոսը: Հարցված կանանց 60 տոկոսը նշել է, որ Օբաման ավելի լավ է հասկանում իրենց խնդիրները:
Ռոմնիի թեկնածության հաստատումը պարզվեց դեռեւս մարտին, երբ այսպես կոչված “սուպեր երեքշաբթիի” ժամանակ հանրապետականների 10 շրջանային բաժանմունքներ պետք է ընտրեին իրենց միասնական թեկնածուին: Ռոմնին հաղթանակ գրանցեց դրանցից 6-ում:
Թեկնածության պաշտոնական հաստատումը հանրապետական կուսակցության ղեկավարության կողմից տեղի կունենա օգոստոսի 30-ին, ինչը Ռոմնիին թույլ կտա օգտվել ընտրական ֆոնդի միջոցներից հենց այս շաբաթվանից: Այն նախատեսված է ազգային, այլ ոչ թե ներկուսակցական նախընտրական քարոզարշավի համար: