16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նոր նշանակում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության կայքից: Ստորև ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը:

Խաչիկ Վանուշի Հակոբյան
Ծնվել է 1982 թվականին Երևանում

Կրթություն
1988-1995 Երևանի թիվ 176 միջնակարգ դպրոց
1995-1997 «Քվանտ» վարժարան
1997-1998 Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի (ՀԳԱ) հենակետային վարժարան
1998-2003 ՀԳԱ-ի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ (գերազանցությամբ)
2003-2006 Հայաստանի Գյուղատնտեսական ակադեմիայի ասպիրանտուրա
2007-2009 Երիտասարդ առաջնորդների դպրոց:

Աշխատանքային գործունեություն
2003-2008թթ. «Կանաչ դար» պատանեկան բնապահպանկան ակումբի ղեկավար
2004 թվականից «Ճեմարանականների միություն» ՀԿ նախագահ
2009 թվականից ՀՀ հանրային խորհրդի Սփյուռքի ենթահանձնաժողովի անդամ
2008 թվականից Երիտասարդ առաջնորդների դպրոցի խորհրդի անդամ
1999 թվականից ՀԳԱ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ծրագրերի խորհրդատու
2003-2005թթ. ՀԳԱ Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի պատանեկան ուսուցողական ճամբարներում բնապահպանության ուսուցիչ
1999 թվականից «Բնապահպան տնտեսագետների երիտասարդական միություն» ՀԿ հիմնադիր նախագահ
2004 թվականից «Անանիա Շիրակացի» ճեմարանի առաջին փոխտնօրեն
2005 թվականից «Անանիա Շիրակացի» ճեմարան հիմնադրամի տնօրեն
2011 թվականից «Կանաչ մոլորակ» միջազգային բնապահպանական շարժման հայաստանյան ներկայացուցչության խորհրդի անդամ:


Այլ տվյալներ

2010թ. պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ