06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սերժ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է ուղղել Հռոմի պապին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արևելյան Եկեղեցիների Միաբանության ղեկավար և Արևելյան Պապական ինստիտուտի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրիին: Նախագահը ողջունել է հյուրին և գոհունակությամբ ընդգծել, որ Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, որին նպաստում են նաև փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը: Սերժ Սարգսյանը […]

ԱԺ փոխնախագահն ընդունել է Կանադայի համայնքների պալատի անդամներին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազոնովը հուլիսի 17-ին ընդունեց Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսին եւ Ալեքսանդր Բուլրիսին: Ողջունելով կանադացի պատգամավորների այցը  Հայաստանի խորհրդարան` Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Կանադան բարեկամ երկիր է, եւ չնայած Հայաստանից բաժանված է օվկիանոսով, բայց տարածությունը լավ հարաբերությունների վրա ազդեցություն ունենալ չի կարող: Ի դեմս Համայնքների պալատի […]

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Ղարաբաղում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելություն է իրականացնելու 2012թ. հուլիսի 19-ի ԼՂՀ Նախագահի ընտրություններում: ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գլխավորելու է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ՀՀ ԿԸՀ անդամներ Գեորգի Մարտիրոսյանը, Սիլվա Մարկոսյանը, ՀՀ ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Պետրոսյանը:   Henaran.am-ին տեղեկացնում է ԿԸՀ […]

Արմեն Աշոտյանն ընդունել է մրցույթից դուրս մնացած դիմորդների ծնողներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքում դրական միավորներ ստացած, բայց բուհ չընդունված մի շարք դիմորդների ծնողների: Վերջիններս նախարարի մոտ ընդունելություն էին խնդրել` առաջարկով` բուհերում ավելացնել լրացուցիչ տեղեր` առավել մեծ թվով դիմորդների հնարավորություն ընձեռելու վճարովի […]

Տարոն Մարգարյանը գնահատեց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների հունիս ամսվա, ինչպես նաև 2012թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները: Ըստ այդմ՝ համեմատաբար ցածր ցուցանիշեր են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով։ Գնահատման և վերլուծության արդյունքում հունիս ամսին այս ուղղությամբ համեմատաբար լավագույն արդյունքներ են գրանցել Դավթաշեն , Ավան և Նոր Նորք վարչական […]

Բաշար ալ-Ասադը քիմիական զենք է օգտագործել Հոմսում /վիդեո/

Սիրիայի ապստամբները հայտարարել են կառավարական ուժերի վրա ամբողջական հարձակման` “Հրաբուխ Դամասկոսում, երկրաշարժ Սիրիայում”  գործողության մասին, հաղորդում է “AFP”-ը: Հոմս քաղաքում ապստամբների հրամանատարության եւ Սիրիայի ազատագրման բանակի ռազմական խորհրդի համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ գործողությունն սկսել է երկուշաբթի երեկոյան տեղի ժամանակով ժամը 8-ին` “ի պատասախան Բաշար ալ-Ասադի վարչակարգի կողմից իրագործվող դաժան սպանություններին եւ վայրագ հանցագործություններին”: […]

ԼՂ նախագահական ընտրություններին ավելի քան 80 միջազգային դիտորդներ կհետեւեն

Նախագահական ընտրություններին հետեւելու համար Լեռնային Ղարաբաղ են սկսել ժամանել միջազգային դիտորդները եւ լրագրողները, գրում է “Кавказский узел”-ը` հղում անելով ԼՂ ԿԸՀ քարտուղարությանը: Ինչպես հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչ Սիրանուշ Հայրապետյանը, ներկա պահին գրանցված են 40 տեղական եւ 32 միջազգային լրագրողներ, ավելի քան 80 միջազգային դիտորդներ` Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Ցուցակները դեռեւս փոփոխվում են: Նախագահական […]

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմեկնի ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար հուլիսի 18-ին եռօրյա այցով Ստեփանակերտ կմեկնի ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: ՀՀ խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը, Արտակ Զաքարյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Արմեն Ռուստամյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության […]

Հոսնի Մուբարաքին բանտ են վերադարձրել

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հոսպիտալից վերադարձրել են բանտի հիվանդանոց, գրում է “Ալ-Ահրամ”-ը: Նախօրեին Եգիպտոսի գլխավոր դատախազությունը կարգադրել էր Մուբարաքին վերադարձնել բանտի հիվանդանոց նրա վիճակի կայունացումից հետո: Նման որոշում է կայացվել հատուկ բժշկական հանձնախմբի զեկույցի հիման վրա: Հանձնախումբը օրերս հետազոտել է նախկին առաջնորդի առողջական վիճակը եւ եզրակացության  եկել, որ նրա վիճակը կայունացել է: 2012-ի հունիսի […]

“Առաջ` դեպի աղջիկներ”. Բերլուսկոնին լրջորեն մտադիր է պայքարել վարչապետի պաշտոնի համար

Իտալիայի նախակին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի “Ազատության ժողովուրդ”  կուսակցությունը շուտով կստանա նրա առաջին կուսակցության` “Առաջ, Իտալիա”-ի անունը: Այդ մասին Բերլուսկոնին հայտնել է գերմանական “Bild”-ին: “Ազատության ժողովուրդը” կազմավորվել է 2009-ին` “Առաջ, Իտալիա”-ի, Ազգային դաշինքի եւ մի քանի ավելի խոշոր քաղաքական կազմակերպությունների միավորումից: Իր հերթին “Առաջ Իտալիա”-ն գոյություն է ունեցել 1994-2009: Առաջին անգամ կուսակցությունը իտալական խորհրդարան է մուտք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված