15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հուլիսի 19-ին կկայանան ԼՂ նախագահական 5-րդ ընտրությունները

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կկայանան թվով 5-րդ նախագահական ընտրությունները: Այսօր` հուլիսի 18-ին, հայտարարված էր “լռության օր”, այսինքն` թեկնածուները պետք  է զերծ մնան որեւէ քարոզչությունից:

Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության, հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98.909: Քվեարկությունը կսկսվի հուլիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին: Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որոնցից մեկըՙ ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունում ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով:

ԼՂՀ նախագահական ընտրություններն կհետեւեն շուրջ 80 միջազգային դիտորդներ` Կանադայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրիայից, Իռլանդիայից, Չեխիայից, Լեհաստանից, Հունգարիայից, Իսրայելից, Բուլարիայից, Կիպրոսից, Ուրուգվայից եւ շատ այլ երկրներից:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին կմասնակցեն 3  թեկնածուներ` ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը, Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտա-ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ