02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Խորհրդարանի նախագահը այս անգամ քվեարկեց տնտեսագիտական համալսարանում

 ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ՀՀ ԱԺ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնելով նիստի օրակարգը նշեց, որ  առաջին հարցով նախատեսված են ՀՊՏՀ Գյումրիի եւ Եղեգնաձորի մասնաճյուղերի տնօրենների ընտրությունները: Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնում […]

Դամասկոսի բնակելի թաղամասերը ռմբակոծվել են /վիդեո/

Սիրիայի անվտանգության ուժերն առաջին անգամ հրետանային ռմբակոծության են ենթարկել Դամասկոսի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերը` Բաշար ալ-Ասադի վարչակազմի դեմ ապստամբության սկզբից ի վեր: Մարդիկ խուճապի մեջ են եւ աշխատում են փախչել իրենց թաղամասերից որքան հնարավոր է շուտ, հաղորդում է “Росбалт”-ը: Ակտիվիստների խոսքով` անվտանգության ուժերը կրակ են բացել Քաֆար Սուսե թաղամասի ուղղությամբ: Վերջին օրերի ընթացքում, իրավապաշտպանների տվյալներով, […]

Էրդողանը կհանդիպի Պուտինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով ՌԴ նախագահի հրավերով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում` ռուս-թուրքական Բարձր համագործակցության խորհրդի 3-րդ նիստին պատրաստվելու հեռանկարները: Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը կլինի համագործակցությունը էներգետիկ ոլորտում: Պուտինը եւ Էրդողանը կարծիքներ […]

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 12-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Հանդիպման ժամանակ կողմերն արձանագրեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ հումանիտար ոլորտներում  վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու […]

ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունները մեկնարկում են հակակոռուպցիոն իրազեկման ծրագիր

Ս.թ. հուլիսի 12-ին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնապես նշանավորեցին հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը: 77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից եւ իրականացվում է 2008-ի ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա […]

Իրանի հոգեւոր առաջնորդը կոչ է արել պատրաստվել պատերազմի

Իրանի Իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդ այատոլլա Ալի Խամենեին կոչ է արել իր հայրենակիցներին պատրաստվել առաջիկայում կայանալիք պատերազմին եւ աշխարհի վերջին: Նա հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խոսել է “մեծ առաջնորդի”` 12-րդ “գաղտնի” իմամ Մահդիի գալստի մասին, գրում է “MK.RU”-ն: Շիաների հավատքի համաձայն` իմամ Մահդին պետք է հայտնվի “վերջին դատաստանի” օրը աշխարհը փրկելու համար: Այատոլլան […]

Եգիպտոսի նախագահը ենթարկվել է Սահմանադրական դատարանին

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին համաձայնել է ենթարկվել երկրի Գերագույն սահմանադրական դատարանին, որը չեղյալ էր համարել խորհրդարանի աշխատանքը վերականգնելու իր որոշումը: Պարզաբանելով իր դիրքորոշումը` Մուրսին հայտարարել է, որ Եգիպտոսը իրավական պետություն է, տեղեկացնում է “AFP”-ը: Նախագահը խոստացել է նաեւ, որ ներկա իրավիճակը հարթելու համար ինքը բանակցություններ կվարի տարբեր քաղաքական ուժերի եւ Գերագույն ռազմական խորհրդի հետ: Եգիպտական […]

Ռուսաստանը կրկին դեմ է ՄԱԿ-ի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին

Ռուսաստանը չի աջակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որը Սիրիայի դեմ պատժամիջոցների սպառնալիքով է: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Ալեքսանդր Պանկինը, գրում է “Росбалт”-ը: Նրա խոսքով` արեւմտյան երկրներն առաջարկում են ընդունել մի բանաձեւ, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի դեմ, եթե այնտեղ չդադարի բռնությունը: Պանկինն ընդգծել է, որ Ռուսաստանը դեմ է […]

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահը հանդիպեց Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել է հայ-ռուսական հարաբերություններին եւ տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի ընդգրկուն օրակարգ: նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ օրակարգը շատ հարուստ է, եւ այն թույլ է տալիս առաջ մղել երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու […]

ԼՂ-ն կմիանա հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը եւ Իգոր Պոպովը, այսօր` հուլիսի 11-ին, Ստեփանակերտում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղը եւս կմիանա հակամարտության կարգավորման գործընթացին: Առայժմ կոնկրետ ժամկետ չի նշվել, համանախագահները միայն նշել են, որ ԼՂ-ն կմիանա բանակցային գործընթացի “որոշակի փուլին”, հաղորդում է “Ազատություն”  ռադիոկայանը: Համանախագահներն այսօր հատել են հայ-ադրբեջանական ԶՈՒ շփման գիծն ադրբեջանական կողմից: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված