02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Եգիպտացիները Հիլլարի Քլինթոնին Իսրայել են ճանապարհել հրապարակային նվաստացումով /վիդեո/

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մի քանի հազար բնակիչներ, ովքեր համաձայն չեն նախագահ Մուհամեդ Մուրսիի ընտրվելու հետ, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին դիմավորել են բողոքի ակցիայով: Եգիպտոսում ԱՄՆ-ի դեսպանատուն աշխատանքային այցի ժամանակ պետքարտուղարի ավտոշարասյան վրա լոլիկներ եւ կոշիկներ են նետել, հաղորդում է “CNN”-ը: Ակցիայի մասնակիցները բղավել են “Մոնիկա, Մոնիկա”` հիշեցնելով պետքարտուղարին այն սեքսուալ բնույթի սկանդալի մասին, որը ծագել […]

Ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարել դժվարությունները. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք-2012″ ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները: Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի եւ ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթն այս տարի եւս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ […]

Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 250 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ տեղեկատվական ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ մարտագծի ողջ երկարությամբ […]

Իրանցի դատապարտյալները բարի կամքի շնորհիվ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում

Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին: Հուլիսի 10-ին իրականացվել է ՀՀ ԱՆ “Նուբարաշեն”, “Վարդաշեն” եւ “Աբովյան” ՔԿ հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ եւ մեկ կին) ԻԻՀ՝ հետագա պատիժը Իրանում կրելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է […]

Վրաստանի ԱԳ նախարարը պատասխան այց կկատարի

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՀՀ ԱԳՆ տեղեկատվական ծառայությունը, Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր` հուլիսի 14-ին, աշխատանքային այցով կժամանի  Հայաստան: Այցի շրջանակներում կկայանա 2 երկրների ԱԳ նախարարների հանդիպումը: Սա Վաշաձեի պատասխան այցն է Հայաստան` այս տարվա մարտին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Վրաստան կատարած աշխատանքային այցից հետո: Այն ժամանակ օրակարգում էին Վրաստանի հայ համայնքին […]

ԼՂ խնդիրն առաջնային կլինի Ուկրաինայի` ԵԱՀԿ նախագահության ընթացքում

ԵԱՀԿ-ում իր նախագահության ընթացքում Ուկրաինան մտադիր է խթանել ղարաբաղյան գործընթացի լուծումը` ընդհուպ մինչեւ հստակ որոշումների հասնելը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը` ԱՊՀ, Մերձբալթյան երկրների եւ Վրաստանի ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Ուկրաինան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2013-ին` ըստ 2010-ի նոյեմբերին ԵԱՀԿ 56 անդամ-երկրների կայացրած որոշման: Յանուկովիչը շեշտել է, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցն ամփոփեցին հայտարարությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն ԱՄՆ-ից, Ժակ Ֆորը Ֆրանսիայից եւ Իգոր Պոպովը Ռուսաստանից, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 10-13 ճամփորդեցին Բաքու, Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան: Բաքվում համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, Լեռնային Ղարաբաղում` երկրի փաստացի իշխանությունների, Երեւանում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ […]

Վալենտինա Մատվիենկոն ղարաբաղյան հակամարտության մասին որեւէ հայտարարություն չի արել. ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով հուլիսի 11-ին պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ԼՂ հակամարտության առնչությամբ որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել: Ուստի, “ԱԺ-ն հայտարարում է, որ “Հրապարակ” օրաթերթի հուլիսի 13-ի համարում տպագրված Վալենտինա Մատվիենկոյին՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ վերագրված արտահայտություններն ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ […]

Հայաստանի նախագահը շնորհավորել է ֆրանսիացիներին

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին եւ ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:  Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. “Մեծարգո պարոն […]

ԵԱՀԿ համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր: Համանախագահները ներկայացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված