06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հուլիսի 19-ին կկայանան ԼՂ նախագահական 5-րդ ընտրությունները

Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կկայանան թվով 5-րդ նախագահական ընտրությունները: Այսօր` հուլիսի 18-ին, հայտարարված էր “լռության օր”, այսինքն` թեկնածուները պետք  է զերծ մնան որեւէ քարոզչությունից: Համաձայն ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարածած հաղորդագրության, հուլիսի 16-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում է 98.909: Քվեարկությունը կսկսվի հուլիսի 19-ի առավոտյան ժամը 8-ին եւ կավարտվի երեկոյան ժամը 20:00-ին: Կազմավորվել է 274 ընտրական […]

Իրանի քաղաքացին իրեն անկարգ է պահել Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում

Հուլիսի 17-ին, ժամը 06.45-ին, “Զվարթնոց” օդանավակայանի ավիացիոն անվտանգության “Բարս” կայանից ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Թեհրան-Երևան-Լոնդոն թիվ 932 տարանցիկ չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա, և ինքնաթիռի անձնակազմը ոստիկանություն է պահանջում: Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի ավիացիոն անվտանգության հերթապահ մասից  բերման է ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1973 թ. ծնված Ալի  Ս.-ին: Անձնական […]

Ասիական Զարգացման բանկը կշարունակի ներդրումային ծրագրերը Հայաստանում

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Սյաոյու Ժաոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Նախագահը բարձր է գնահատել ԱԶԲ գործունեությունն ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ ասիական տարածաշրջանում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԱԶԲ փոխնախագահ Սյաոյու Ժաոյի այցը կխթանի Հայաստանի հետ բանկի արգասաբեր համագործակցության հետագա զարգացումը՝ ուղղված մեր երկրի տնտեսական կայուն աճի […]

Չինաստանի դեսպանը Հերմինե Նաղդալյանի հյուրն էր

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 18-ին ընդունեց ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունին: Ողջունելով  դեսպանի՝ Հայաստանի խորհրդարանում անցկացրած մի շարք հանդիպումները՝ ԱԺ փոխնախագահը նշեց, որ բարձր է գնահատում Թիան Չանչունի ջանքերը՝ խորացնելու եւ  ամրապնդելու հայ-չինական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությունը: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ Հայաստանի […]

Սպանվել է Սիրիայի պաշտպանության նախարարը

Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան սպանվել է մահապարտի հարձակման արդյունքում, որը պայթեցրել է իրեն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում` Ազգային անվտանգության ծառայության  շենքի մոտ, տեղեկացնում է “BBC”-ն` հղում անելով սիրիական հեռուստատեսությանը: Եւս մի քանի մարդ  վիրավոր է: Պայթյունի ժամանակ շենքում ընթանալիս է եղել նիստ` նախարարների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ: Ապստամբության ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք խոշոր […]

3 հայ է զոհվել Վրաստանում տեղի ունեցած վթարի հետեւանքով

Վրաստանում վթարի հետեւանքով ըստ Վրաստանի իշխանությունների` զոհվել են Վրաստանի քաղաքացի հայեր Նաիրա Թումայանը` 1982թ. ծնված, Զինավոր Ֆյոդորովը` ծնված 1985, Զիմա Ֆյոդորովը` ծնված 2008թ.-ին: Այս մասին Henaran.am-ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Վթարը տեղի է ունեցել Ախալքալաք-Բաթումի մայրուղու վրա: Միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենային: Զոհվել են վարորդը եւ 6 ուղեւորները: Եվս 5 ուղեւոր հոսպիտալացվել է: Վիրավորներից […]

Իրաքը Սիրիան համարում է չափազանց վտանգավոր երկիր իր քաղաքացիների համար

Իրաքի կառավարությունը հանդես է եկել կոչով` ուղղված  Սիրիայում բնակվող  իր քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է “Ալ Ջազիրան”, վերջին օրերին Սիրիայում բռնկված բռնության ալիքից հետո պաշտոնական Բաղդադը հարեւան երկիրը չափազանց վտանգավոր է համարել եւ կոչ արել իր քաղաքացիներին հեռանալ այնտեղից, որքան հնարավոր է շուտ: Սիրիայում Իրաքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ են բնակվում, որոնք փախել են իրենց երկրից, որտեղ […]

ՌԴ Պետդումայի պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախի ընտրություններին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 17-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությանը, որը հուլիսի 18-ին Երեւանից մեկնելու է ԼՂՀ` դիտորդական առաքելությամբ մասնակցելու այստեղ կայանալիք նախագահական ընտրություններին: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` ԱԺ փոխնախագահը նշեց, որ ուրախալի փաստ է ռուսաստանցի գործընկերների այցը Հայաստան եւ նրանց սպասվելիք մասնակցությունը ԼՂՀ ղեկավարի ընտրություններին: Նա համոզմունք հայտնեց, որ պատվիրակության անդամները, […]

Ինքնաթիռի ուղեւորներին ասեղներով սենդվիչներ են մատուցել

Ամստերդամից ԱՄՆ ուղեւորվող  “Delta Air Lines’ ավիաընկերության 4 ինքնաթիռներում ուղեւորներին մատուցված սենդվիչներում ասեղներ են հայտնաբերվել, հաղորդում է “CNN”-ը: 2 ինքնաթիռ Սխիփհոլից ուղեւորվել են Ատլանտա, մեկը` Մինեապոլիս եւ մեկը` Սիեթլ: Ըստ “CNN”-ի` ասեղները հայտնաբերվել են 4 սենդվիչներում, ըստ “BBC”-ի` 5 սենդվիչներում: Մինեապոլիսի ուղեւորներից մեկը վնասվածք է  ստացել, սակայն վայրէջք կատարելուց հետո հրաժարվել է բժշկական օգնությունից: ՀԴԲ-ն […]

ՀՀ նախագահն ընդունել է Իրանի փոխնախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում, և այսօր երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող խոշոր նախագծերի իրականացումը ժամանակի հրամայականն է, որը բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից: Հանդիպմանը կարևորվել է փոխգործակցությունը ԻԻՀ բնապահպանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված