10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ԼՂՀ նախագահական 5-րդ ընտրությունները բացառիկ են

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Henaran.am-ը, Արցախում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Միջազգային դիտորդների հետ մեկտեղ ընտրություններին հետեւում է նաեւ ՀՀ ԱԺ դիտորդական խումբը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ : Դիտորդական խմբում են նաեւ ԱԺ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Հրանտ Բագրատյանը, Կարինե Աճեմյանը, Ռուբեն Գեւորգյանը, Արտակ Դավթյանը, Մհեր Շահգելդյանը, Արտակ Զաքարյանը, Արմեն Ռուստամյանը, եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են  նախագահի 3 թեկնածուների վստահված անձանց հետ:

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց դիտորդական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, պատվիրակությունը գտնվում է  Մարտակերտի շրջանի Վանք գյուղի թիվ 38 ընտրատեղամասում, որտեղ 10.30-ի դրությամբ քվեարկել է 234 ընտրող:

Հիշեցենք, որ ԼՂՀ նախագահական 5-րդ ընտրությունները բացառիկ են նրանով, որ դրանց հետեւում են միջազգային դիտորդներ աշխարհի 22 երկրներից, որոնք եւս  փաստում են ընտրություների նորմալ ընթացքը: Օտարերկրյա դիտորդների թվում են նաեւ “Հայաստանի եվրոպացի բարեկամներ” (Բելգիա) կազմակերպության պատվիրակները` Եվրոպական խորհրդարանի անդամ Էլենի Թեոխարոսը, ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի գլխավոր խմբագիր, Եվրոպական խորհրդարանի եւ Բունդեսթագի նախկին անդամ Հանս-Յուրգեն Զահորկան, “Հայաստանի եվրոպաց իբարեկամներ”-ի գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը եւ այլք: Դիտորդական առաքելությամբ ԼՂՀ-ում են, մասնավորապես, Կանադայի համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ջիմ Կարիջիանիսը եւ Ալեքսանդր Բուլրիսը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակությունը:

Ըստ ԼՂՀ Նախագահի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ԼՂՀ նախագահի ընտրության  նախնական արդյունքները կամփոփի,  արձանագրությամբ կվավերացնի ու հանրային ռադիոյի եւ հանրային  հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես կհրապարակի մինչեւ հուլիսի 20-ի ժամը 20:00-ը:

Ընտրության վերջնական արդյունքները կամփոփվեն, արձանագրությամբ կվավերացվեն եւ կհրապարակվեն մինչեւ հուլիսի 22-ի ժամը 20.00-ը, իսկ բողոքլ ինելու դեպքում` մինչեւ հուլիսի 26- ի ժամը 20.00-ը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ