15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Վրաստանի դեսպանին

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հուլիսի 19-ին հանդիպեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ:

Ողջունելով դեսպանի այցն Ազգային ժողով՝  Հերմինե Նաղդալյանը նշեց, որ երկու եղբայրական ժողովուրդների միջեւ դեռեւս շատ վաղուց  ձեւավորված սերտ կապերը կասկածի տեղիք երբեք չեն տվել, եւ այս հադիպումը լավ առիթ է՝ անդրադառնալու նաեւ միջխորհրդարանական համագործակցությանը, որը սպասվածի չափ ակտիվ չէ:

Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհավորելով տիկին Նաղդալյանին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ, նույնպես անդրադարձավ այն իրողությանը, որ վերջին տարիներին երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը թույլ է եղել այն դեպքում, երբ երկրների նախագահների մակարդակով հանդիպումներ են կայացել, հայ-վրացական հարաբերություններն անցել են սերտացման ճանապարհ: Նա հույս հայտնեց, որ ՀՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի հետ համագործակցելու ավելի շատ առիթներ կլինեն, եւ պատրաստակամություն՝ անձամբ նպաստելու դրան:

Կողմերն անդրադարձան հանձնաժողովների մակարդակով միջխորհրդարանական կապերը խորացնելու հարցին, ինչի կապակցությամբ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀՀ Ազգային ժաղովում հաջողությամբ գործում է Հայ -վրացական միջխորհրդարանական կապերի հանձնաժողովը, եւ խնդրանքով դիմեց Թենգիզ Շարմանաշվիլիին՝ նպաստելու, որ ընդլայնվի Վրաստանի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի կազմը, իսկ հնարավորության դեպքում ստեղծվի հանձնաժողով: Տիկին Նաղդալյանը նաեւ հաջող ընթացք մաղթեց Վրաստանում աշնանը սպասվող խորհրդարանական ընտրություններին:

Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հետաքրքրության այլ հարցերի եւս:

 

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ