29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԼՂ նախագահական ընտրություններին ավելի քան 80 միջազգային դիտորդներ կհետեւեն

Նախագահական ընտրություններին հետեւելու համար Լեռնային Ղարաբաղ են սկսել ժամանել միջազգային դիտորդները եւ լրագրողները, գրում է “Кавказский узел”-ը` հղում անելով ԼՂ ԿԸՀ քարտուղարությանը:

Ինչպես հայտնել է ԿԸՀ ներկայացուցիչ Սիրանուշ Հայրապետյանը, ներկա պահին գրանցված են 40 տեղական եւ 32 միջազգային լրագրողներ, ավելի քան 80 միջազգային դիտորդներ` Հայաստանից, Ռուսաստանից, Իսրայելից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Ցուցակները դեռեւս փոփոխվում են:

Նախագահական ընտրություններն Արցախում կկայանան հուլիսի 19-ին: Հունիսի 15-ին որպես նախագահի թեկնածուներ ԿԸՀ-ը գրանցել է ԼՂ գործող նախագահ Բակո Սահակյանին, Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանին, Հայաստանի Պետական Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի գիտա-ուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանին եւ թոշակառու Վալերի Խաչատրյանին: Նրանք բոլորն անկուսակցական են եւ իրենք են առաջադրել իրենց թեկնածությունը: Հուլիսի 10-ին ԿԸՀ-ը բավարարեց Վալերի Խաչատրյանի` նախընտրական քարոզարշավը չշարունակելու մասին դիմումը: Մյուս թեկնածուները ակտիվ նախընտրական քարոզչություն են վարում:

Այսօր` հուլիսի 17-ին, Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության տանը կբացվի տեղեկատվական կենտրոն, որտեղ հարմար պայմաններ կստեղծվեն լրագրողների եւ դիտորդների աշխատանքի համար: Ինտերնետ կապը կապահովի “Ղարաբաղ Տելեկոմ” ընկերությունը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ