27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 2012 թվականի ծրագրերի մասին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախարարության համար գերակա խնդիր է հանդիսանում Հայ գրատպության 500-ամյակի տոնման ծրագիրը: ‘’Այդ կապակցությամբ այս տարի վերազինվելու են հայաստանյան գրադարանները և աշխատակիցները վերապատրաստում են անցնելու: Զարգանալու են գրքարվեստն ու տառարվեստը` մեր հասարակության մեջ ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով: Այս տարի գրքի […]

Առաջիկա օրերին ձյուն ու մառախուղ կլինի

Փետրվարի 7-ին` օրվա երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի  Միջերկրածովյան  ցիկլոնի եւ դրանով պայմանավորված հարավ-արեւմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով եւ կտատանվի հովտային շրջաններում -3…-6, նախալեռնային շրջաններում -4…-8, լեռնային շրջաններում -9…-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաեւ հետագա […]

Բոլոր արվեստասերների անունից խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու և զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, […]

Խնդիրը վերաբերում է ոչ միայն ընտանիքին , այլեւ` մեր քաղաքին. Տարոն Մարգարյան

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ  չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան  նաեւ  […]

“Հայփոստը” արձագանքում է Henaran.am-ի հրապարակմանը

Henaran.am-ը տեղեկացրել էր, որ “Հայփոստ” ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ  “Հայփոստ թրասթմենեջմենթ”-ը շարունակում է նորոգել եւ արդիականացնել  ”Հայփոստի” ենթակայությամբ գտնվող բաժանմունքների մասնաշենքերը, սակայն գործը մինչեւ վերջ ավարտին չի հասցնում: Մասնավորապես,  Սիսիանի բաժանմունքի նորոգված շենքի  գլխամասում գտնվող  խորհրդային ժամանակներից մնացած ցուցանակները չէին ապամոնտաժվել: “Հայփոստից” արձագանքելով մեր հրապարակմանը՝ նշեցին, որ այդ շենքի միայն առաջին հարկն է իրենց պատկանում`ավելացնելով, որ եթե շենքը […]

Քաղաքապետը ձնամաքրման աշխատանքներում թերացումներ է նկատել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական եւ երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի եւ բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են: ‘Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին եւ ապահովենք […]

ԳԹԿ-ն նոր տնօրեն ունի

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հրամանով ԳԹԿ տնօրենի պարտականությունների կատարումը փետրվարի 2-ից դրված է ԳԹԿ փոխտնօրեն, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արսեն Բաղդասարյանի վրա, իսկ ԳԹԿ արդեն նախկին տնօրեն Գուրգեն Խաչատրյանը ազատվել է պաշտոնից իր դիմումի համաձայն եւ անցել իր նախկին պարտականությունների կատարմանը՝ նույն կառույցի Առաջադրանքների մշակման եւ մեթոդական օժանդակության բաժնի պետի պաշտոնում: Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսում […]

Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը պաշտոնաթող է եղել` կապված երկրում չդադարող հակակառավարական բողոքի ակցիաների հետ, հաղորդում է “ИТАР ТАСС”-ը: Նա շնորհակալություն է հայտնել երկրի նախագահ Տրայան Բեսեսկուից  վստահության համար եւ կոչ է արել խորհրդարանի պատգամավորներին արագ հաստատել նոր կաբինետը: Նախագահը վարչապետի իրավասությունները ժամանակավորապես կատարելու համար նշանակել է արդարադատության նախարար Կետելին Պրեդոյուին: Նա կղեկավարի կառավարությունը` մինչեւ նոր […]

Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Հայկական Համագումարը հայտնում է, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնի քաղաքապետարանում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների կապակցությամբ Կոնգրեսի անդամները եւ Ամերիկայի Հայկական Համագումարը հայտնել են իրենց անհանգստությունը: Քլինթոնը նշել էր, որ ցեղասպանության հարցը միշտ էլ դիտվել է որպես պատմական վիճաբանություն, եւ որ պատմական խնդրին` իշխանական ուժերի միջամտումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ: […]

Դինքի գործով դատարանի վճիռը ամոթալի է. Եվրախորհրդարանը՝ Անկարային

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտնել են իրենց դժգոհությունը թուրքական դատարանի որոշման կապակցությամբ` “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով, հայտնում է  Sondakika.com-ը: Բրյուսելում կազմակերպված “Եվրոպական սեղանի” շրջանակներում Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցերով զեկուցող Ռիա Օմեն -Ռյութենը, որը դատարանի որոշումը համարում է Թուրքիայի համար բաց թողած լավ առիթ` իրեն լավագույն ձեւով դրսեւորելու, ասել է.”Թուրքիան բաց թողեց հնարավորությունը եւ կրկին ողջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված