03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Չսահմանափակել խոսքի ազատությունը, բայց զերծ մնալ անհարկի վիրավորանքներից. Հովհաննես Սահակյան

Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի հայրենակիցներ. Այսօր մեր երկրում ընթանում են նախընտրական գործընթացներ և երկիրը կանգնած է ընտրությունների շեմին: Սա մի գործընթաց է, որը մեզանից պահանջելու է հնարավորինս միասնականություն, ուժ, հանդուրժողականություն, որոնց առկայության պայմաններում հնարավոր է կազմակերպել ծրագրային, քաղաքական, նախընտրական գործընթացներ, ազատ և արդար ընտրություններ, և առանց […]

ԱԺ-ում ‘Ժառանգության’ 3 պատգամավորների հայտարարությունները

Ազգային ժողովի ‘Ժառանգություն‘ խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը 2012 թվականի փետրվարի 7-ի ԱԺ նիստում հնչեցրին հետեւյալ հայտարարությունները. Անահիտ Բախշյանն իր հայտարարության մեջ անդրադարձավ Արամի 72-80 հասցեում կառուցվող շենքերի խաբված սեփականատերերի խնդիրներին: Պարզվում է, այդ շենքերի բնակարանների գնորդների մեջ են տարբեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր, տեղեկացված լինելով այն մասին, որ շենքում առկա 172 […]

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին

Հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ: Համանախագահները ծանոթացել են ազատ տնտեսական գոտու գաղափարի ներքո իրականացվող ծրագրերին և ինստիտուտի առաջիկա նախագծերին: Ինստիտուտը ներկայում զբաղվում է նորարական տեխնոլոգիաների միջոցով գերկայուն ապակիների արտադրությամբ և ունի 400 աշխատող: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ‘ԵրՄՄԳՀԻ’ տարածքում […]

Առաջնայինը Տարոն Մարգարյանի համար

  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչներն այսօր քննարկել են ‘Քաղաքաքային կայուն զարգացման’ ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։  Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը: Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել […]

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Սերգեյ Կիրիենկոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ ‘Ռոսատոմ’ ատոմային էներգիայի հարցերով պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին: Հանդիպմանն անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում դինամիկ զարգացող հայ-ռուսական տնտեսական համագործակցությանը: Կարևորվել է հատկապես էներգետիկայի ոլորտում, այդ թվում՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ փոխգործակցության զարգացումը: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ նոր էներգաբլոկի կառուցումը կարող […]

Ի դեմս ՀՀԿ-ի , Եվրոպան տեսնում է վստահելի եւ հուսալի գործընկերոջ. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 9-ին տեղի կունենա Եվրոպայի ժողովրդական կուսակցության համաժողովը, որի արդյունքում ՀՀԿ-ն դե-յուրե կդառնա լիարժեք ԵԺԿ անդամ: Այսօր այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա շեշտեց, որ այս փաստը վկայում է այն մասին, որ ի դեմս ՀՀԿ-ի , Եվրոպան տեսնում է վստահելի եւ հուսալի գործընկերոջ:  

ՕԵԿ-ականը հրաժարվեց մանդատից

Քիչ առաջ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընթերցեց արդեն նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանի դիմումը` իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու եւ մանդատը վայր դնելու մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ, “Օրինաց երկիր” խմբակցությանը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր որ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից:

Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ կհիմնվի. ՌԴ փոխվարչապետ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովին: Քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Տիգրան Սարգսյանի խոսքով` ձեռք են բերվել  պայմանավորվածություններ գյուղատնտեսական ձեռնարկությունների փոխադարձ այցելությունների և համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: ‘’Կարող ենք արձանագրել, որ շնորհիվ այս հանդիպման մի քանի ոլորտներում մոտակա ամիսների ընթացքում ունենալու ենք նոր ծրագրեր: Դա վերաբերում […]

ՕԵԿ-ն իր շարքերից հեռացրել է մեծ ակնկալիքներ ունեցող պատգամավորին

‘’Օրինաց երկիր’’  կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կուսակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին հեռացնում է կուսակցությունից։ Այն ներկայացնում ենք ստորև. ‘’Օրինաց երկիր’’  կուսակցության քաղաքական խորհուրդը ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին 2 տարի առաջ կուսակցության համամասնական ցուցակից առաջադրեց որպես պատգամավոր: Սակայն Գագիկ Բաղդասարյանը, չնայած բազմաթիվ հորդորներին, այս ողջ ժամանակահատվածում չզբաղվեց կուսակցական կազմակերպչական որևէ աշխատանքով: Այժմ […]

Անիրական պատիժ` 2967 տարվա ազատազրկում “Costa Concordia”-ի նավապետին

Իտալական “Costa Concordia” նավի նավապետ Ֆրաչեսկո Սկետինոյին իտալական դատախազությունը ցանկանում է դատապարտել անիրական պատժի` 2967 տարվա ազատազրկման, գրում է “The Daily  Mail”-ը: Վճռաբեկ դատարանի նիստին  մեղադրող կողմի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Վերուցիոն առաջարկել է նավապետին դատապարտել 15 տարվա ազատազրկման անզգուշության հետեւանքով մահվան պատճառ դառնալու համար, 10 տարի` նավի խորտակման համար, 8 տարի` յուրաքանչյուր մահացածի, անհետ կորածի կամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի