07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Երեւանի քաղաքապետի խորհրդականը արժանացել է “Գեներալ Մադաթովի անվան” շքանշանի

Փետրվարի 7–ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին “Գեներալ Մադաթովի անվան շքանշանով” պարգեւատրելու արարողությունը։

Այս մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։

Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության  15 եւ 20–ամյակներին նվիրված ներկայացումները բեմադրելու, ինչպես նաեւ հայ կինոյի ասպարեզում մի շարք հեղինակային ֆիլմերի նկարահանման համար։ Մրցանակը Արամ Սուքիասյանին հանձնեց հիմնադրամի նախագահ գեներալ-մայոր Սերգեյ Մադաթյանը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ