19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ամերիկայի Հայկական Համագումարը կոչ է արել Օբամային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկայի Հայկական Համագումարը հայտնում է, որ անցյալ շաբաթ Վաշինգտոնի քաղաքապետարանում ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների կապակցությամբ Կոնգրեսի անդամները եւ Ամերիկայի Հայկական Համագումարը հայտնել են իրենց անհանգստությունը:

Քլինթոնը նշել էր, որ ցեղասպանության հարցը միշտ էլ դիտվել է որպես պատմական վիճաբանություն, եւ որ պատմական խնդրին` իշխանական ուժերի միջամտումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ:

Այժմ Համագումարը նամակ է ուղղել նախագահ Բարաք Օբամային, որում մասնավորապես նշել է.”Պարոն նախագահ, պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունը անհիմն է եւ պահանջում է կտրուկ հստակեցում: Եկել է ժամանակը, որ Դուք կատարեք Ձեր նախընտրական խոստումը` ճանաչեք Հայոց ցեղասպանության եղելությունը”:

1972-ին հիմնված Հայկական Համագումարը խոշորագույն համազգային հասարակական  կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն աջակցում է հայկական հարցերի լուսաբանմանը եւ ճիշտ ըմբռնմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ