22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով 2012 թվականի ծրագրերի մասին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նախարարության համար գերակա խնդիր է հանդիսանում Հայ գրատպության 500-ամյակի տոնման ծրագիրը: ‘’Այդ կապակցությամբ այս տարի վերազինվելու են հայաստանյան գրադարանները և աշխատակիցները վերապատրաստում են անցնելու: Զարգանալու են գրքարվեստն ու տառարվեստը` մեր հասարակության մեջ ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով: Այս տարի գրքի թանգարանային նմուշները կցուցադրվեն էլկտրոնային տարբերակով: Գրադարանները կսպասարկվեն էլեկտրոնային եղանակով, և ցանկը մատչելի կլինի հանրության համար’’:

Հասմիկ Պողոսյանը նշեց նաեւ, որ այս տարի բոլոր հիմնանորոգված թանգարաններում բացվելու են մշտական ցուցադրություններ, որոնք պարբերաբար թարմացվելու են: 2012-ին մշտական ցուցադրություններ են նախատեսվում (մշտական ցուցադրություններ արդեն բացվել են Հայաստանի պատմության թանգարանում, Խաչատուր Աբովյանի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններում) Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարաններում և Մատենադարանում:

Նախարարն ասաց, որ այս տարի լուծում է ստանալու կարևորագույն հարցերից մեկը` հիմնանորոգվելու է եւ  վերազինվելու է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ  բալետի թատրոնը: Մասնավորապես, մինչև տարեվերջ թարմացվելու են բեմական մեխանիզմներն ու լուսաձայնային տեխնիկան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ