28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոստիկանության պարզաբանումները լրագրող Հայկ Գեւորգյանի կալանավորման առթիվ /վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 3-ին կալանավորվել է “Հայկական Ժամանակ” օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի` “Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս” […]

Թուրքիայում հայկական գերեզմանոց են ավիրել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի քաղաքապետարանը ավերել է հայկական գերեզմանոցի  մի շինություն, որը նախատեսված էր պահակների, ինչպես նաեւ հիշատակի արարողություններ անելու համար: Այն կառուցվել էր Մալաթիայի Հայերի միության կողմից: Փետրվարի 2-ին այնտեղ են  ուղարկվել  աշխատակիցներ եւ տեխնիկա: Քաղաքապետ Ահմեդ Չակիրը ‘Ակոս” թերթին  հայտնել է, որ ծրագրված է եղել քանդել միայն տանիքը, սակայն քաղաքապետարանը  եւ աշխատող  խումբը ինչ-որ […]

ՀՀ վարչապետը մասնակցել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Երևանի գեղագիտության ազգային կենտրոնում եւ ‘Ակադեմիա’ պատկերասրահում բացվել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդեսներ, որոնց ներկա են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Վերջիններս շրջել են ցուցասրահներում՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: Գեղագիտության ազգային կենտրոնում բացված ցուցահանդեսում ներկայացված են եղել կենտրոնի նկարչական ստուդիայի սաների աշխատանքները, իսկ ‘Ակադեմիա’  պատկերասրահում՝ երիտասարդ ստեղծագործողների […]

Եգիպտոսում անկարգությունների զոհ է դարձել 4 մարդ /վիդեո/

Եգիպտոսում իրավիճակն ավելի է սրվել: Կահիրեում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 2 մարդ է զոհվել, 1051 ցուցարարներ վնասվածքներ են ստացել, հայտնում է “AFP”-ն: զոհվածների մահվան պատճառ է դարձել արցունքաբեր գազը, որն օգտագործել են ոստիկանները` ամբոխին ցրելու նպատակով: Տուժել է նաեւ 138 ոստիկան: Ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Նրանք պահանջում են մահվան դատապարտել երկրի ռազմական […]

ԱՄՆ-ի կոնգրեսականները կոչ են անում դատապարտել ադրբեջանական ագրեսիան եւ սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին/վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Վուլֆը եւ Ջուդի Չուն նշել են Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի տարելիցի մասին` այս շաբաթ Ներկայացուցիչների պալատում դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան եւ շարունակական բնույթ կրող սպառնալիքները` ուղղված Լեռնային Ղարաբաղին, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ամերիկայի հայերը եւ հայամետ շահառուները կոչ են արել Կոնգրեսի անդամներին հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան եւ բացահայտորեն […]

“Վերին Լարսը” դեռեւս փակ է

Վրաստանի` Հյուսիսային Օսեթիային հարող տարածքում գտնվող “Վերին Լարս” հսկիչ-անցագրային կետը կրկին փակ է տրանսպորտային երթեւեկման համար` ձնաբքի եւ լեռներից ձնակույտերի թափվելու սպառնալիքի պատճառով: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների վարչության ուժերը պատրաստ են անմիջապես օգնություն ցուցաբերել, եթե հանկարծ դրա կարիքը լինի: Հատուկ սննդի եւ ջեռուցման կետեր են կառուցվել, որպեսզի հսկիչ-անցագրային կետում հավաքված մարդիկ կարողանան դիմակայել ցրտին: 2012-ի հունվարին […]

Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը Սահմանադրական խորհրդում կքննարկվի փետրվարի 23-ին

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Սենատի կողմից ընդունված` Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկի փետրվարի 29-ին կամ մարտի 1-ին: Եթե Սահմանդրական խորհուրդը չեղյալ համարի օրինագիծը, ապա իշխանությունները նոր օրինագիծ ներկայացնելու համար 8 օր ժամանակ կունենան, քանի որ մարտի 9-ին խորհրդարանը արձակուրդ է գնում` ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների պատճառով: Հիշեցնենք, որ օրինագիծը չեղյալ հայտարարելու դիմումը  Սահմանադրական խորհուրդ է ընդունվել […]

Սերիալային դերասանուհուց մինչեւ նախագահ

Սերիալների դերասանուհի Ռոզաննա Բարը  իր փաստաթղթերն է ներկայացրել` որպես “կանաչների” կողմից  ԱՄՆ նախագահի թեկնածու գրանցվելու համար, հայտնում է “Associated Press”-ը: Բարի կարծիքով` ոչ դեմոկրատները, ոչ էլ հանրապետականները ոչ մի լավ բան չեն անում ԱՄՆ-ի ժողովրդի համար, իսկ ինքը կհարթի  այդ իրավիճակը, եթե դառնա նախագահ: “Դեմոկրատները եւ հանրապետականները կաշառված են: Նրանք պնդում են, թե հասարակ մարդկանց […]

Այսուհետ կհամարակալվեն Երեւանի ծառերն ու կանաչ գոտիները

Մայրաքաղաքի կանաչ գոտիների պահպանման եւ ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտացած աշխատանքային խումբ, որը կգույքագրի մայրաքաղաքում առկա կանաչ տարածքներն ու կհամարակալի ծառերը: Այս ուղղությամբ գործնական առաջին քայլերն արդեն իսկ արվել են, որի շրջանակում, մասնավորապես, գույքագրվել եւ համարակալվել են Գլխավոր պողոտայի Մարգարյանի անվան ‘Մոր և մանկան առողջության պահպանման’  ԳՀԿ-ի հարակից տարածքի բոլոր […]

Տարոն Մարգարյանն ընտրվել է ԵՃՇՊՀ խարհրդի նախագահ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել է Երևանի  ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի խորհրդի այս տարվա առաջին նիստին, որին ներկա է գտնվել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված խորհրդի նախագահի ընտրության հարցի քննարկման շրջանակում խորհրդի անդամները առաջադրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Առաջադրմանը հաջորդած բաց քվեարկության արդյունքում Տարոն Մարգարյանը միաձայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի