07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Նախագահը հանրապետական կանանց հետ Ծաղկաձորում էր

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն փետրվարի 4-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում կուսակցության համագումարին ընդառաջ հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց ներկայացուցիչների հետ:

Ավանդական դարձած ամենամյա այս սեմինարի ժամանակ կուսակցական կանայք ամփոփում են անցած մեկ տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները եւ կուսակցության նախագահի հետ հանդիպման ժամանակ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնում, քննարկում ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Հանդիպմանը կանայք խնդրել են նախագահին իրենց հետաքրքրող կարեւոր եւ արդիական մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են ինչպես  հանրապետության ներքին կյանքին, առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումներից հետո օրենսդիր մարմնում կանանց ներգրավվածության մեծացմանը, այնպես էլ ՀՀ արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային մարտահրավերներին:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ