Մեծ Բրիտանիան նշում է թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագադրման ադամանդե տարելիցը /վիդեո/
Մեծ Բրիտանիայում այսօր նշում են թագուհի Եղիսաբեթ 2-րդի թագավորման 60-ամյակը:
1952-ի հենց այս օրը արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մերի Վինձորը, Էդինբուրգի դքսուհին դարձավ Եղիսաբեթ 2-րդ` Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհին, Ազգերի համագործակցության եւ Հավատքի պաշտպանության ղեկավարը:
Չնայած որ հենց այս օրն է լրանում միապետի թագավորման տարելիցը, այս առիթով նշվող միջոցառումների մեծ մասը բրիտանացիները տոնում են ամռան ամսիներին: Այս տարի դրանք կնշվեն հունիսի 2-5-ը, ընդ որում` բոլոր 4 օրերը հանգստյան օր են համարվում:
Սա մի փոքր տարօրինակ երեւույթ է, սակայն միապետի հետ կապված բոլոր առիթները տոնում են ամռանը, որպեսզի վատ եղանակը չխանգարի տոնախմբությունների մասնակիցների տրամադրությանը: Օրինակ` միապետի ծննդյան տոնը` անկախ նրանից, թե որ ամսին է, տոնում են կրկին ամառային տոնակատարություններով:
Բացի այդ` թագուհու համար իր թագադրման օրը այնքան էլ ուրախալի չէ. այն կապված է ողբերգական դեպքի հետ.1952-ի փետրվարի 6-ի առավոտյան մահացավ նրա հայրը` Գեւորգ 6-րդ արքան:
http://youtu.be/460TG9V2jeI