19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Օբաման պատրաստ է ամեն ինչի, միայն թե կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը չկարողանա ստանալ միջուկային զենք:

“NBC” հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ իրենք մտադիր են դիվանագիտական ճանապարհով կարգավորել իրանյան հակամարտությունը, սակայն միաժամանակ չի բացառել գործողության ցանկացած տեսակ:

Մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Իսրայելը մտադիր է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, ԱՄՆ նախագահը նշել է, որ առայժմ այդ առիթով ոչինչ չի որոշվել, սակայն Իսրայելն ունի անհանգստանալու պատճառներ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը կգործեն` միմյանց տեղյակ պահելով:

Այն հարցին, թե արդյոք Օբաման հավանական է համարում Իրանի հարձակումը ԱՄՆ-ի վրա, նախագահը նշել է, որ առայժմ իրենք որեւէ հիմք չեն տեսնում նման բանի համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ