22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Խնդիրը վերաբերում է ոչ միայն ընտանիքին , այլեւ` մեր քաղաքին. Տարոն Մարգարյան

Այսօր քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ  չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան  նաեւ  այնպիսի երեխաները, որոնք դպրոցական լինելով հանդերձ`սոցիալական պայմաններից ելնելով մեծ թվով բացակայություններ ունեն:

‘Եթե երեխաները հատկապես սոցիալական պատճառներից ելնելով չեն հաճախում դպրոց, ապա այդ խնդիրը ոչ միայն ընտանիքինն ու դպրոցինն է, այլև մեր քաղաքինը: Այդ նպատակով մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` աջակցելու այդ երեխաներին կրթություն ստանալու հարցում եւ  պահենք մեր մշտական հոգածության տակ’,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով համապատասխան վարչությունների աշխատակիցներին հավելյալ ստուգումներ կատարել եւ ապահովել երեխաների հաճախելիությունը:

Հասարակական տրանսպորտի կանոնակարգման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում, ինչպես զեկուցել է տրանսպորտի վարչության պետը, հայտնաբերված մի շարք խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Միևնույն ժամանակ ‘Միասին’ երիտասարդական շարժման հետ համատեղ սկսվել է ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրված են մայրաքաղաքի վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառագոտիները, կանգառասրահներն ու կանգառանշանները:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ