13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջիկա օրերին ձյուն ու մառախուղ կլինի

Փետրվարի 7-ին` օրվա երկրորդ կեսից մինչեւ փետրվարի 11-ը հանրապետության տարածքը կգտնվի  Միջերկրածովյան  ցիկլոնի եւ դրանով պայմանավորված հարավ-արեւմտյան համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում:

Փետվարի 8-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով եւ կտատանվի հովտային շրջաններում -3…-6, նախալեռնային շրջաններում -4…-8, լեռնային շրջաններում -9…-13 աստիճանի սահմաններում, ցերեկային ջերմաստիճանը էապես չի փոխվի: Նման ջերմաստիճանային ռեժիմը կպահպանվի նաեւ հետագա 3 օրերին:

Փետրվարի 7-ի երեկոյան ժամերին մինչեւ փետրվարի 10-ը ժամանակ առ ժամանակ, հանրապետության ողջ տարածքում, 11-ին՝  Տավուշում, Սյունիքում, եւ Արցախում  սպասվում է ձյուն, տեղ-տեղ` մառախուղ:

Քամին հյուսիս-արեւելյան  5-10 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք, ճանապարհներին`մերկասառույց: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ