26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՅԴ-ն առաջարկում է հայտարարագրել պատգամավորների ծախսերը

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն այսօր “Ազգային Ժողովի կանոնակարգ” ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը, որով սահմանվում են պատգամավորների վարքագծի կանոններն ու նախատեսվում է էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, հայտարարեց, որ բաժնետիրական ընկերություններում կամ ՍՊԸ-ներում բաժնեմասեր ունեցողները կամ բաժնեմասի սեփականատեր հանդիսացողները այսօր իրենց  բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելիս չեն գրանցվում Կենտրոնական դեպոզիտարիայում, այն պատճառով, որ ԿԲ-ն սահմանում […]

Շփման գծում ԵԱՀԿ առաքելության դիտարկման արդյունքները

Փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հորադիզ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/: Շփման գծի հակառակ կողմից […]

Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը: Ռուսական պատվիրակության կազմում են ՌԴ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը, ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը, ՌԴ Սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոզիկը, ‘Ռոսգրանիցա’ դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը, այլ պաշտոնատար […]

ԱՄՆ-ի հանրապետականները միասնական թեկնածու չունեն

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի  նախկին նահանգապետ Րիկ Սանտորումը հաղթող է դարձել  ընտրողների միությունում, ինչպես նաեւ Միսուրի եւ Մինեսոթա նահանգներում անցկացրած նախնական ընտրություններում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջատարն է Կոլորադոյում, հայտնում է “CNN”-ը: Սանտորումի հաղթանակն անակնկալ էր եւ արմատապես փոխեց հանրապետականների ներկուսակցական պայքարի ուղղությունը, քանի որ մինչ այս առաջատար էր համարվում Միթ Ռոմնին, որը միայն Կոլորադոյում […]

Կալիֆորնիայի համասեռամոլները տոնում են իրենց հաղթանակը /վիդեո/

ԱՄՆ-ի դաշնային վճռաբեկ դատարանը ոչ սահմանդրական է հռչակել Կալիֆորնիա նահանգում միասեռ ամուսնությունների արգելքը, որն ընդունվել էր նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի ժամանակ: Այս որոշումն ընդունել է 3 դատավորներից բաղկացած խումբը, որոնցից 2-ը արգելքը չեղյալ հայտարարելու կողմնակից են, իսկ 3-րդը չի համաձայնվել նրանց հետ, հայտնում է “Associated Press”-ը: Արդյունքում` դաշնային դատարանը հետեւել է Սան-Ֆրանցիսկոյի քաղաքային դատարանի որոշմանը, որը […]

Զոհերի թվի աննախադեպ աճ Սիրիայում /վիդեո/

Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքի ռմբակոծման արդյունքում առնվազն 47 մարդ է սպանվել, հայտնում է “Reuters”-ը: Հիմնական հարվածը Բոբ-Ամրո թաղամասի վրա է եղել, որտեղ վերջին 2 օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է մահացել, իսկ թաղամասը գրեթե ամբողջովին ավերվել է: Հոմսի ռմբակոծումը սկսել է փետրվարի 4-ին եւ մինչ հիմա չի դադարում: 4 օրվա ընթացքում մոտ […]

Թուրքիան պետք է առաջին քայլը կատարի. Եվրախորհրդարանի նախագահ

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հանդիպել է Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշի հետ: Հիմնական քննարկվող թեմաներն են եղել Թուրքիայի դերը Սիրիայում եւ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Լրագրողների հարցերին պատասխանելու ընթացքում Շուլցը եւ Բաղըշն անդրադարձել են նաեւ ֆրանսիական Սենատի` Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծին: Բաղըշը հրաժարվել է որեւէ կերպ մեկնաբանել շվեյցարական իշխանությունների սկսած հետաքննությունը, որի պատճառ էր […]

Երեւանի քաղաքապետի խորհրդականը արժանացել է “Գեներալ Մադաթովի անվան” շքանշանի

Փետրվարի 7–ին Մոսկվայի տանը տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանին “Գեներալ Մադաթովի անվան շքանշանով” պարգեւատրելու արարողությունը։ Այս մրցանակը սահմանվում է ամեն տարի Մարդկության Համաշխարհային բարեգործական հիմնադրամի կողմից մշակութային ժառանգության վերածննդի, մարդկանց անշահախնդրորեն ծառայելու եւ հումանիզմի գաղափարները կյանքի կոչելու վեհ եւ պատվավոր գործում մեծ ավանդ ունենալու համար։ Արամ Սուքիասյանն արժանացել է սույն մրցանակին ՀՀ Անկախության […]

Երկրի նախագահը` տիկնոջ հետ մասնակցել է երգիչ Ռուբեն Մաթեւոսյանի հոբելյանական համերգին

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Ռուբեն Մաթեւոսյանի ծննդյան 70 եւ բեմական գործունեության 50 ամյակներին նվիրված հոբելյանական համերգին։  

Չսահմանափակել խոսքի ազատությունը, բայց զերծ մնալ անհարկի վիրավորանքներից. Հովհաննես Սահակյան

Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘Հարգելի հայրենակիցներ. Այսօր մեր երկրում ընթանում են նախընտրական գործընթացներ և երկիրը կանգնած է ընտրությունների շեմին: Սա մի գործընթաց է, որը մեզանից պահանջելու է հնարավորինս միասնականություն, ուժ, հանդուրժողականություն, որոնց առկայության պայմաններում հնարավոր է կազմակերպել ծրագրային, քաղաքական, նախընտրական գործընթացներ, ազատ և արդար ընտրություններ, և առանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի