23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չսահմանափակել խոսքի ազատությունը, բայց զերծ մնալ անհարկի վիրավորանքներից. Հովհաննես Սահակյան

Այսօր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է.Հարգելի հայրենակիցներ.

Այսօր մեր երկրում ընթանում են նախընտրական գործընթացներ և երկիրը կանգնած է ընտրությունների շեմին: Սա մի գործընթաց է, որը մեզանից պահանջելու է հնարավորինս միասնականություն, ուժ, հանդուրժողականություն, որոնց առկայության պայմաններում հնարավոր է կազմակերպել ծրագրային, քաղաքական, նախընտրական գործընթացներ, ազատ և արդար ընտրություններ, և առանց ցնցումների հետընտրական պրոցեսներ:

Արդեն իսկ անթույլատրելի աստիճանի պառակտված մեր ժողովրդին առավել քան անհրաժեշտ է միավորել, համախմբել, որպեսզի կարողանանք դիմակայել աշխարհում ընթացող մարտահրավերներին, համատեղ ջանքերով վերացնել բոլոր հավանական բաժանարար գծերը և  համախմբված հասարակության անաչառ հսկողության ներքո իրականացնել մեզ համար այդքան վճռորոշ ընտրություններ:

Այսօր, կարծում եմ, քաղաքական կյանքի բոլոր դերակատարները պետք է թողնեն իրենց ավելորդ բարդույթները, դադարեն Ազգային ժողովի ընտրությունները որպես հարաբերություններ  պարզելու վայր դիտարկելուց և մտածեն վաղվա Հայաստանի մասին, իսկ վաղվա Հայաստանը չի կարող լինել  թույլ, պառակտված և կարոտ ուրիշների հովանավորությանը:

Ազգային ժողովի, այնուհետև նախագահական ընտրությունները մեզ բոլորիս հնարավորություն են ընձեռելու ընտրել մեր վաղվա օրը, կանխորոշելու մեր ապագան: Մենք պետք է գիտակցենք մեկ կարևոր հանգամանք` ապահովել արդար, հեռատես ընտրություններ, չսահմանափակել խոսքի, մտքի ազատությունը, բայցևայնպես զերծ մնալ անհարկի վիրավորանքներից, զրպարտությունից և  ամեն գնով ամեն ինչ սևացնելու արատավոր սովորույթից:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, անելու է հնարավոր ամեն բան  Հայաստանի կայունության և խաղաղության, ինչպես նաև երկրում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար: Եվս մեկ անգամ կոչ ենք անում բոլորին  միասնական և համախմբված մասնակցել առաջիկա Ազգային ժողովի ընտրություններին և հավատալ մեր երկրի վաղվա օրվան:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀԿ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ