27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայկական հուշարձաններով օրացույց է թողարկվել Լեհաստանում

Լեհաստանի հայերի մշակույթի եւ մշակութային ավանդի հիմնադրամը` Լեհաստանի ղեկավարության, մշակույթի եւ ներքին գործերի  նախարարությունների աջակցությամբ, 2012-ի օրացույց է կազմել` նվիրված Լվովում հայկական պատմական հուշարձանների պահպանմանը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, օրացույցի պատկերազարդ 14 էջերի վրա ցուցադրված է հայկական պատմական հուշարձանների վերակառուցման պատմությունը: Օրացույցը թողարկվել է 3 լեզուներով` հայերեն, անգլերեն եւ լեհերեն: […]

Մենք քվեարկել ենք հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության.Վալերի Բուայե

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն հարցազրույց է տվել “Nouvelles d’Armenie” պարբերականին: Բուայեն հայտնել է, որ իր համար անակնկալ էր հայկական օրինագծի բողոքարկումը Սահմանդրական խորհրդում, քանի որ իրենք ավելի քան 10 տարի քննարկում են այդ թեման: “Մենք քվեարկել ենք այդ օրինագծի օգտին` հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության: Հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Պատրուշեւին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի գլխավորած պատվիրակությանը: ‘Ուրախ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները դինամիկորեն են զարգանում: Մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ապրանքաշրջանառության մշտապես աճող ծավալները, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությունն ամրապնդում են Հայաստանի եւ  Ռուսաստանի միջև բարեկամությունը’,-ասել է Սերժ Սարգսյանը:  Նիկոլայ Պատրուշևը Հայաստան կատարած այցի շրջանակներում […]

Պետք է առերեսվել սեփական պատմության հետ.Սարկոզիի հերթական կոչը թուրքերին

Ֆրանսիայի  նախագահ Նիկոլա Սարկոզին մասնակցել է Ֆրանսիայի հայերի միության ներկայացուցիչ խորհրդի կազմակերպած ճաշկերույթին, որի ժամանակ եւս մեկ անգամ դիմել է Թուրքիային` իր պատմությունը չհերքելու կոչով: Ինչպես վկայում է թուրքական մամուլը, Սարկոզին հայտնել է, որ 2-րդ Համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիան համագործակցել է ֆաշիստների հետ, որի ոչ դրական հետեւանքները հետո ընդունել է եւ հպարտ է դրա համար: […]

Թուրք պատգամավորները ծեծում են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության պատգամավորները փորձել են “գրավել” ամբիոնը, որից հետո նրանք ծեծկռտուք են սկսել “Արդարութոյւն եւ զարգացում” կառավարող կուսկցության անդամների հետ: Հանրապետական-ժողովրդական կուսակցության անդամաների գործողություններին ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը հորդորել է դադարեցնել վեճը եւ շարունակել քննարկումը, որը վերաբերում է երկրի ներքին կանոնադրությանը: Սակայն ընդդիմադիրները շարունակել են վեճը` պահանջելով Չիչեքի հրաժարականը: Երբ […]

Հավանության արժանացավ Երեւանի քաղաքաշինական խորհրդի առաջարկվող կառուցվածքը

Երեւանի քաղաքաշինական խորհրդի 2012 թվականի առաջին նիստը վարել է Երեւանի քաղաքապետ, քաղաքաշինական խորհրդի նախագահ  Տարոն Մարգարյանը: Օրակարգում ընդգրկված միակ հարցը վերաբերել է քաղաքաշինական խորհրդի կառուցվածքին եւ գործունեության կանոնակարգմանը: Նիստի ընթացքում քննարկվել են  Երեւանի քաղաքաշինական խորհրդի նոր կառուցվածքի  ու կազմի հետ կապված խնդիրներ:  Այս համատեքստում շահագրգիռ քննարկում է ծավալվել  նիստին ներկա ճարտարապետների կողմից: Արդյունքում՝ քաղաքաշինական խորհրդի […]

Մարմնավաճառները կմասնակցեն քաղաքի մաքրման աշխատանքներին

Մինսկի քաղաքային իշխանությունները ձյունը փողոցներից մաքրելու աշխատանքներում ներգրավել են ուսանողներին, անգործներին եւ թեթեւ վարքի տեր աղջիկներին, որոնք ձերբակալված են մարմնավաճառության պատճառով, հայտնում է “Минск-новости”-ն: 2011-ի ընթացքում Մինսկում գրեթե 300 կին պատասխանատվության է ենթարկվել մարմնավաճառության համար: Նրանցից 42-ը, դատարանի որոշմամբ, ուղարկվել են փողոցներից ձյունը մաքրելու: Ըստ երկրի օրենսդրության` սեփական մարմնի առեւտրով զբաղվելու դեպքում նախատեսվում է տուգանք, […]

Պուտինը պետք է հրաժարական տա. Գորբաչով

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը  կարծում է, որ ՌԴ վարչապետ, ինչպես նաեւ նախագահական ընտրությունների թեկնածու  Վլադիմիր Պուտինը պետք է հրաժարական տա: “Дождь” հեռուստաալիքի եթերում ելույթ ունենալիս նա ասել է, որ Պուտինի օրոք հիմնած պետական կառավարական համակարգն անհրաժեշտ է փոխել` ընգծելով, որ հենց նույն պահանջն էին ներկայացնում վերջերս կայացած`  “Հանուն արդար ընտրությունների” զանգվածային ակցիաների մասնակիցները: ԽՍՀՄ […]

Ուկրաինական “սառցե դարաշրջանի” գագաթնակետը սպասվում է շաբաթվա վերջին /վիդեո/

Ուկրաինայում արդեն գրեթե 2 շաբաթ չեն դադարում չտեսնված սառնամանիքները: Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունն ավելի վաղ հայտնել էր 135 մահվան դեպքերի մասին, սակայն առողջապահության նախարարությունը հաստատել է դրանցից 112-ը, հայտնում է “Интерфакс”-ը: Հատկապես անհանգստացնող է Ղրիմի թերակղզու վիճակը, այնտեղ հատուկ հավելյալ տեխնիկա է ուղարկվել: Էվակուացվում են Օդեսայի շրջանի “Ուկրաինական Վենետիկի” կղզիների բնակիչները: Ուժեղ փոթորիկի պատճառով բարձրացել […]

Սիրիայում դրությունն անկառավարելի է դառնում /վիդեո/

“Ալ-Արաբիա” հեռուստաալիքի հաղորդմամաբ` փետրվարի 8-ին Սիրիայում մահացել է 117 մարդ, որորնցից 93-ը` Հոմսում: Քաղաքը պաշտպանող ապստամբները վկայում են, որ այնտեղ գրեթե ամեն րոպե լսվում են պայթյուններ: Արդեն 5-րդ օրն է, ինչ այս քաղաքը ենթարկվում է ռմբակոծման: Քաղաքի  ծայրամասերում նկատվում են կառավարական զրահամեքենաները: ՄԱԿ-ի պետքարտուղար Պան Գի Մունը իր հիասթափությունն է հայտնել` Սիրիայում արյունահեղությունները դադարեցնելու անհույս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված