23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մենք քվեարկել ենք հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության.Վալերի Բուայե

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն հարցազրույց է տվել “Nouvelles d’Armenie” պարբերականին:

Բուայեն հայտնել է, որ իր համար անակնկալ էր հայկական օրինագծի բողոքարկումը Սահմանդրական խորհրդում, քանի որ իրենք ավելի քան 10 տարի քննարկում են այդ թեման: “Մենք քվեարկել ենք այդ օրինագծի օգտին` հանուն ազատության, եղբայրության եւ հավասարության: Հույս ունեմ, որ Սահմանադրական խորհուրդը կհաստատի մեր մոտեցումը,’-նշել է ֆրանսուհի պատգամավորը:

Բուայեն նաեւ իր զարմանքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ տեսել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ բողոքարկող իր մի քանի գործընկերներին, երբ մասնակցել է ալժիրցիների սպանդի հիշատակը հարգելու օրինագծի քննարկմանը: Նա հավելել է, որ եթե միայն 2001-ի եւ 2012-ի  օրենքները ուժը կորցրած համարվեն, իրենք կդիմեն Եվրոպական արդարադատության դատարան:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ