20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մարմնավաճառները կմասնակցեն քաղաքի մաքրման աշխատանքներին

Մինսկի քաղաքային իշխանությունները ձյունը փողոցներից մաքրելու աշխատանքներում ներգրավել են ուսանողներին, անգործներին եւ թեթեւ վարքի տեր աղջիկներին, որոնք ձերբակալված են մարմնավաճառության պատճառով, հայտնում է “Минск-новости”-ն:

2011-ի ընթացքում Մինսկում գրեթե 300 կին պատասխանատվության է ենթարկվել մարմնավաճառության համար: Նրանցից 42-ը, դատարանի որոշմամբ, ուղարկվել են փողոցներից ձյունը մաքրելու:

Ըստ երկրի օրենսդրության` սեփական մարմնի առեւտրով զբաղվելու դեպքում նախատեսվում է տուգանք, նույն հանցանքի համար տարվա ընթացքում երկրորդ անգամ բռնվելու դեպքում կրկին տուգանքի են ենթարկվում: 2 դեպքում էլ հնարավոր է պատիժը կրել վարչական կալանքի ձեւով:

Մինսկի իշխանությունները հավելյալ տեխնիկա են  հատկացրել ձյան դեմ պայքարելու  համար: Մայրաքաղաքի իշխանությունները բազմիցս կոչ են արել  բնակիչներին աջակցություն ցուցաբերել քաղաքը մաքրելու հարցում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ