Հայկական հուշարձաններով օրացույց է թողարկվել Լեհաստանում
Լեհաստանի հայերի մշակույթի եւ մշակութային ավանդի հիմնադրամը` Լեհաստանի ղեկավարության, մշակույթի եւ ներքին գործերի նախարարությունների աջակցությամբ, 2012-ի օրացույց է կազմել` նվիրված Լվովում հայկական պատմական հուշարձանների պահպանմանը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթի տեղեկատվական կենտրոնը, օրացույցի պատկերազարդ 14 էջերի վրա ցուցադրված է հայկական պատմական հուշարձանների վերակառուցման պատմությունը:
Օրացույցը թողարկվել է 3 լեզուներով` հայերեն, անգլերեն եւ լեհերեն: Մտահղացումը` Ելիզավետա Լիսակովսկայինն է: