27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Սահմանին լարված իրավիճակ է/վիդեո/

Թե ինչ պաշտոն կունենար այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժվարանում է ասել: «Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Պաշտպանության նախարարը կարեւորեց սպարապետի դերը պետականության կայացման եւ բանակաշինության գործում: «Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ […]

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները: Ռազմավարական […]

«Խայտառակ վիճակ ա». Ս. Սարոյան

«Պատերազմ է ցավդ տանեմ: Պատերազմը երբեք չի պրծել: Պատերազմ ա, բա թուրքը կարա՞ հանգստանա, մանավանդ ցեղասպանության տարելիցին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ անդրադառնալով վերջին օրերին գրանցված հայկական զինուժի կորուստներին: Դիտարկմանը, թե հնարավոր է ապրիլին սահմանում իրադարությունը ավելի լարվի, նա արձագանքեց. «Այո, մենք էլ ենք այդպես սպասում: Ինչքան օրերը մոտենում […]

ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն

Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում: Պաշտպանության նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների զարգացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերության նշանակությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է […]

Հայաստանում են ՆԱՏՕ-ի փարձագետները

Մարտի 2-ից 4-ը ժամանակահատվածում հերթական ամենամյա այցով Երևանում է գտնվում ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) իրականացման առաջընթացը գնահատող ՆԱՏՕ-ի խումբը: ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների համատեղ կազմակերպած այցը նպատակաուղղված է ԱԳԳԾ և ՊՎԳ ծրագրերով Հայաստանի և ՆԱՏՕ-ի ստանձնած փոխհանձնառությունների վերստուգմանը, համագործակցության և օժանդակության լրացուցիչ հնարավորությունների ի հայտ […]

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է. «ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին եւ լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, […]

Կռված տղեն թող դրոշ չվերցնի ու ասի` կռվել եմ. «Մուրոն» զայրացած է /վիդեո/

«Կռված տղեն թող իրա ձեռքին դրոշ չվերցնի ու ասի, որ ես կռվել եմ , ուրեմն սխալ անելու իրավունք էլ ունեմ: Ես ինքս կռվել եմ ու չեմ կարող պետությունից բան պահանջել: Ես կռվել եմ իմ երկրի համար»,-մեզ հետ զրույցում ասաց ԵԿՄ Նոյեմբերյանի բաժանմունքի հրամանատար Ռաֆիկ Ասլանյանը (Մուրո): Ասլանյանին զայրացնում է հատկապես քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկների պահվածքը:  Մանրամասները՝ […]

Զինծառայողի ինքնասպանության գործով 3 անձ ձերբակալվել է

Ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 3 անձ։ Մասնավորապես ձերբակալվել են՝ վաշտի ավագ, ենթասպա Արայիկ Սուքիասյանը, ժամկետային զինծառայողներ՝ շարքային Գեւորգ Ղազարյանը եւ կրտսեր սերժանտ Միհրան Հովակիմյանը։ Ժամկետային զինծառայողները կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով և 359-րդ հոդվածի 2-րդ […]

«Պոստում կանգնած տխուր-տրտում …» զոհված զինվորի վերջին գրառումը /ֆոտո/

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ թշնամին ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Թշնամու հատուկ ջոկատայինների առաջխաղացումը կասեցվել է, բայց ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:  Հայկ Բարոյանի սոցցանցում տեղադրված վերջին լուսանկարներն ու […]

Իրավիճակը սահմանում լարված է

ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրավիճակը ՀՀ և ԼՂՀ սահմանում այս օրերին լարված է: «Դժվարությամբ կայունացված իրավիճակը Ադրբեջանի քայլերի հետևանքով կրկին լարվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ  միջազգային կառույցների ուշադրությունն են հրավիրում այս ամենի վրա:  Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ թշնամին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված