28 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Պաշտպանության նախարարությունը այսօր բարի էր /ֆոտո/

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների երեխաներն ու թոռնիկները: Վաղ առավոտից պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքը վերածվել էր վառ ու գունագեղ հեքիաթային աշխարհի, որտեղ  թևածում էին պարզությունը, անկեղծությունն ու բարությունը կամ, մեկ բառով ասած՝ մանկությունը […]

Սպանել են 2 հազար դրամի համա՞ր /վիդեո/

Խաղաղ պայմաններում մահացած ժամկետային զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը արդեն քանի տարի պայքարում է որդու մահվան հանգամանքները պարզելու և արդարությունը վերականգնելու համար. «Ես ոչ մի բանից չեմ վախենում, ուզում ա սպանեն, չեմ վախենում, մեկա որդուս սպանողը պետք ա պատժվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նանա Մուրադյանը: Նանա Մուրադյանը վստահ է, որ որդուն սպանել են, քանի որ […]

Հայաստանում անցկացվում են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ

ՀՀ զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` մայիսի 30-ին մեկնարկել են բանակային զորամիավորումների և ուժեղացման միջոցների հետ անցկացվող բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ: Զորավարժություններին ներգրավված են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ուժերն ու միջոցները, տարածքային ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Մեսիջներ ՀՀ ՊՆ-ից

ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շաբաթներ առաջ լրատվական կայքերից մեկին  բավականին ուշագրավ հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, սահմանին իրավիճակի հաճախակի սրացումներին և ԼՂՀ խնդրի հետ կապված մի շարք այլ հարցերի: Զարմանալի է, սակայն իրականում ինչպես ներքին այնպես էլ արտաքին լսարանի համար բավականին հարուստ մեսսիջներ ունեցող այս հարցազրույցին հայկական […]

Պատշաճ ձևով իրականացվել են

Մայիսի 29-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Կենտրոնական ապարատի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունը նվիրված էր 2015 թ. մայիս ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և միջոցառումների քննարկմանը: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաշվետու ժամանակահատվածում առաջնագծում և մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության ու կարգապահության, մարտական […]

Ռուզան Խաչատրյանը շնորհավորում է /ֆոտո/

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը հայտարարում է, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ  «Հրապարակ» օրաթերթի եւ hzham.am կայքի, ստացվում է նախարարի տիկնոջ շնորհավորանքը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ, զինվորական բժիշկներ, զինվորներ ու սպաներ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Մեկ տարի առաջ հիմնադրելով ասոցիացիան՝ […]

Հակահարված

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատեց լուրը, թե ինքը դիմել է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որպեսզի պարզվի, թե ով է կեղծ տեղեկություններ տարածում իր եւ իր ընտանիքի անդամների մասին:  «Իրականությունն այնպիսին է, որ ես երբևէ այդպիսի հերյուրյանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չեմ ենթարկվում»,-ասաց նախարարը: Ըստ նախարարի՝ ամեն ինչ պետք է լինի օրենքի դաշտում: […]

Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել

«Հպարտ ու ոգևորված եմ, որ այս ճակատամարտը եղել է, որ մեր առաջին հանրապետությունն է ստեղծվել, որը հետագայում մեր բոլոր հաղթանակների նախադրյալն է եղել»,-այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ երբ հայ ժողովուրդը միասնական է ու պայքարում է, հաջողության է հասնում:  Ինչ վերաբերում է […]

Ամենահերոսը

Ամեն տարի այս օրերին պարտքս եմ համարում ձեզ հիշեցնել մի մարդու մասին, ով եթե չլիներ, գուցե թե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար,-գրում է հրապարակախոս Արծրուն Պեպանյանը:  «Փորձառու, բայց անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։ Ուստի, նրա տեղակալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի