27 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Ադրբեջանական ուղղաթիռը մոտեցել է Արցախի սահմաններին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայն չէ, որ վերջին ժամանակներում հայ ժողովուրդը հաղթանակներ չի ունենում: «Վերջին հաղթանակները, որ ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո, շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը  ամեն օր հերոսություն է  կատարում`ամուր պահելով մեր սահմանները»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:  Իսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի հաղթանակները, ըստ նրա, ժողովրդի միասնականության շնորհիվ են […]

Հայկական ուժերը չեն դիմադրել, գաղթականների հետ նահանջել են. բացառիկ մանրամասներ

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի համար առաջին հանրապետության կայացման փաստը անհույս տեղից ծնված հրաշք  է: Այդ մասին այսօր նա խոսեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա բնութագրմամբ հայ ազգը բավականին թուլացած էր ու մնացել էր առանց ղեկավարության. «Հայակական ուժերը չեն դիմադրել , գաղթականների հետ նահանջել են: Առանց դիմադրության` հայկական զորքերը, նաև հյուսիսային զորամասեր կային, հանձնեցին Տրապիզոնը […]

«Թուրքերի սարսափը» երբեւէ չի եղել ավելի երջանիկ

Հայաստանի Առաջին Հանրապետության պաշտպանության նախարար, հրետանու գեներալ-մայոր Քրիստափոր Արարատյանը ծնվել է 1876 թ. Նալչիկ քաղաքում, որտեղ ծառայության բերումով բնակություն էր հաստատել Անիից սերող եւ Թիֆլիսում հայտնի Արարատյանների շառավիղը: Երբ լրացավ փոքրիկ Քրիստափորի տասը տարին, հավաքվեցին ընտանիքի անդամները, հարազատ մարդիկ` որոշելու տղայի ապագան: Քրիստափորը ինքն էլ մանկուց երազում էր զինվորական դառնալ եւ նմանվել հորը: Հայրը` Գերասիմ […]

Գեներալ-մայորը ստիպված էր հիշել… /վիդեո/

«Արծիվ-մահապարտներ» ջոկատի հրամանատար Աստվածատուր Պետրոսյանը այսօր հպարտությամբ է խոսում Բաշ-Ապարանի հերոսամարտի մասին: Բաշ-Ապարանից մինչև Արցախ, ո՞րնն է գլխավորը ի՞նչը ստիպեց պահել հայրենին:  Henaran.am-ի թղթակիցը Բաշ-Ապարանի հերոսի՝ Դրաստամատ Կանայանի (Դրո) հուշաքարի մոտ զրուցել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի հետ: Պատերազմի թոհ ու բոհի մեջ, հայ անձնազոհը պայքարում էր երկրի ազատության և անվտանգության համար: Մոռացել էինք նշել Սարդարապատն […]

Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական […]

Սեյրան Օհանյանի տիկնոջ վերահսկողության տակ

Մայիսի 26-ին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Նրանք եղան վերջերս վերանորոգված ու վերաբացված թերապևտիկ բաժանմունքում, ինչպես նաև վիրաբուժական, վերակենդանացման և անզգայացման, հոգեբուժական բաժանմունքներում, շրջեցին հիվանդասենյակներում, ծանոթացան պայմաններին: ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, […]

Ամառային զորակոչ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի հրամանագիրն իրականացնելու անհրաժեշտությամբ: «Որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ զինվորների նկատմամբ

Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Տեղեկացնում է  «Փաստինֆո»-ն: Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով […]

Պաշտոնյաներից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան /վիդեո/

«Ես անշուշտ նորից կգնամ երկրիս սահմանները պահելու, բայց քրեաօլիգարխիկ կլանը պետքա կողքիս լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Խաչատրյանի դիտարկմամբ` երկրում շատ են պարապ պաշտոնները ու հենց այդ մարդկանցից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան. «Կկռվեն հենց գլուխները պահելու համար»,-համոզված է ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը Պսկովում կմասնակցի «Փոխգործակցություն-2015» բանակցություններին

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակագի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մայիսի 26-ից 27-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի