06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ռուզան Խաչատրյանը շնորհավորում է /ֆոտո/

Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը հայտարարում է, որ պատրաստվում են դատական հայց ներկայացնել ընդդեմ  «Հրապարակ» օրաթերթի եւ hzham.am կայքի, ստացվում է նախարարի տիկնոջ շնորհավորանքը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ, զինվորական բժիշկներ, զինվորներ ու սպաներ, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը մեկ տարեկան է: Մեկ տարի առաջ հիմնադրելով ասոցիացիան՝ մենք նպատակ ունեինք, համախմբելով ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական բուժաշխատողների ջանքերը, աջակցել զինվորի ու սպայի առողջության պահպանման, արդյունավետ բուժման, բանակի բուժծառայության զարգացման գործին, ստեղծել մի տանիք, մի հարթակ, որը հնարավորության կտար բժիշկներին խոսելու սեփական մտահղացումների, նախաձեռնությունների ու խնդիրների մասին, որոնելու դրանց լուծման ուղիները:

Մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի խորհրդի և հարյուրավոր անդամների հետ մեկտեղ իրականացրինք բազում ծրագրեր՝ սկսած նախադեպը չունեցող միջազգային ռազմաբժշկական գիտաժողովից մինչև պարբերական հանդիպումները զանազան խնդիրներով մեզ դիմած զինվորների ծնողների հետ: Մեր հասարակական կազմակերպության թիվ մեկ առաքելությունը զինվորների առողջության համար հոգալն է, նրանց խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրավասու ատյաններին իրազեկելը:

Այսուհետ նույնպես մենք լինելու ենք զինվորների ու նրանց ծնողների կողքին, մեր դռները միշտ բաց են լինելու բոլորի առջև, մենք լսելու ենք յուրաքանչյուրին ու ջանալու ենք մեր հնարավորությունների չափով աջակցել ձեր խնդիրների լուծմանը: 

Շնորհավորում եմ բոլորիս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադրման 1-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ ձեռքբերումներով լի ու արդյունավետ աշխատանք՝ հիշեցնելով, որ մեր ամենամեծ ձեռքբերումը համարում ենք առողջ զինվորներով համալրված մարտունակ բանակի իրողությունը՝ որպես Հայրենիքի լինելության ու հայ ժողովրդի անվտանգ կեցության գլխավոր երաշխիք»:

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյան

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ