Մարտական հենակետում զինվոր է զոհվել
ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.
«ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին եւ լույս 3-իգիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:
Նշված խախտումների արդյունքում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակացությունը հայտնում Ա. Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ նշված ժամանակահատվածում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ եւ շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: