27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Ս.թ. մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցում էին ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:

Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:

Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին` համատեղ ակտիվ ջանքերի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ կարևորեց հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվեց, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:

Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ