11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սահմանին լարված իրավիճակ է/վիդեո/

Թե ինչ պաշտոն կունենար այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դժվարանում է ասել:

«Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը: Պաշտպանության նախարարը կարեւորեց սպարապետի դերը պետականության կայացման եւ բանակաշինության գործում:

«Սպարապետի երազանքն է եղել ստեղծել, կայացնել, կատարելագործել այն կառույցը, որը հիմա ես եմ ղեկավարում: Մեր բանակն այսօր անընդհատ կատարելագործվում է, մրցունակ է, դրանով իսկ ստեղծում է միջազգային երաժխիքներ մեր անվտանգության առումով, որը եւ անդրադառնում է բանակի մարտունակության վրա, որը մենք տեսնում ենք մեր սահմանների պաշտպանությամբ»,- շնորհավորելով սպարապետի ծննդյան օրը` ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշեց նաեւ, որ սահմանին լարված իրավիճակ է, սակայն մեր բանակը ցանկացած պահի արթուն է:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ