02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Խարկովը ենթարկվել է զանգվածային ռմբակոծության /Տեսանյութ/

Խարկովի մարզի ղեկավար Օլեգ Սինեգուբովի փոխանցմամբ՝ ՌԴ զորքերը հունիսի լույս 7-ի գիշերը զանգվածային հարված են հասցրել անօդաչուներով, ավիառումբերով և հրթիռներով Խարկովի և արվարձանների ուղղությամբ: Ըստ Սինեգուբովի՝  ընդհանուր առմամբ ռուսաստանյան զինվորականները Խարկովի վրա հարձակման շրջանակում կիրառել են «Շահեդ» տիպի 48 անօդաչու, հինգ կառավարվող ավիացիոն ռումբ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չորս արկ և երեք հրթիռ։ Տուժել են […]

Իսրայելը կրկին ռմբակոծել է Բեյրութը /Տեսանյութ/

Իսրայելը մի քանի հարձակումներ է իրականացրել Բեյրութի հարավային արվարձանների և հարավային Լիբանանի վրա: Սա չորրորդ անգամն է, որ Իսրայելը հարձակվում է Լիբանանի մայրաքաղաքի վրա՝ նոյեմբերյան հրադադարից ի վեր, երբ Հեզբոլլահը հրադադար կնքեց։ Մասնավորապես, Իսրայելի կողմից մի շարք հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձաններին մուսուլմանական Իդ ալ-Ադհա տոնի նախօրեին, գրեթե մեկ ժամ անց այն բանից հետո, […]

Պայթեցրել են Ղրիմի կամրջի մի հատվածը /Տեսանյութ/

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, օգտագործելով  ավելի քան 1 տոննա պայթուցիկ նյութ, ջրի տակ պայթեցրել է Ղրիմի կամրջի մի հատվածը։ Այժմ կառույցը գտնվում է վթարային վիճակում։ Նշվում է, որ գործողությունը ծրագրվել է մի քանի ամիս։ Մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության ծառայության գործակալներն ականապատել են կամրջրի հենարանները։ Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխանցմամբ՝  այսօր՝ հունիսի 3-ին, առանց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի, ժամը 4:44-ին […]

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 1195 /Տեսանյութ/

Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝  Ուկրաինայի արևելքում, որը մեծ մասամբ օկուպացված է Ռուսաստանի կողմից, պատերազմի առաջնագծում մարտերի և հրետակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Ուկրաինայի հարավ-արևելքի՝  Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում կարևոր ենթակառուցվածքների վրա ուկրաինական հրետակոծությունները և անօդաչու թռչող սարքերի հարձակումները հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների ամբողջ Զապորոժիե շրջանում: Նմանատիպ հարձակումները վնասել են հարակից Խերսոնի շրջանի էլեկտրական ենթակայանները, […]

Զոհերի թիվը գերազանցել է 1.2 միլիոնը /Տեսանյութ/

Fox News հեռուստաալիքի եթերում  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը նշել է ռուս-ուկրաինական հակամարտությունում կողմերի ընդհանուր կորուստները: Այն գերազանցել է 1.2 միլիոնը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ամերիկացի զինվորների թիվը։ «Մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերջ տանք այս հակամարտությանը»,- ասել է […]

Անօդաչուները գրոհել են նախագահի ուղղաթիռը /Տեսանյութ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղղաթիռը հայտնվել է Ուկրաինայի Զինված ուժերի անօդաչուների լայնածավալ գրոհի հետմղման էպիկենտրոնում՝ պետության ղեկավարի Կուրսկի մարզ կատարած այցի ժամանակ, «Россия-24» հեռուստաալիքի եթերում պատմել է հակաօդային պաշտպանության դիվիզիայի հրամանատար Յուրի Դաշկինը։ Դաշկինն ընդգծել է, որ այդ օրը հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է գրոհների ինտենսիվությունը։ «(Նախագահի ուղղաթիռը) փաստացի հակառակորդի անօդաչուների զանգվածային գրոհի հետմղման էպիկենտրոնում էր… […]

Գազայի տարածքի 77 տոկոսը Իսրայելը վերահսկում է /Տեսանյութ/

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ներկայումս Իսրայելի զինված ուժերը փաստացի վերահսկում են Գազայի հատվածի ամբողջ աշխարհագրական տարածքի 77 տոկոսը: «Դա ձեռք է բերվում ուղղակի ցամաքային ներխուժումների և բնակելի և քաղաքացիական շրջաններում օկուպացիոն ուժերի տեղակայման, ինտենսիվ կրակի վարման միջոցով, որը թույլ չի տալիս պաղեստինցի քաղաքացիներին հասանելի լինել իրենց տներին, շրջաններին, հողերին և գույքին, կամ բռնի տեղահանման անարդար քաղաքականության միջոցով», […]

Կախել են իրանցուն /Տեսանյութ/

Tasnim-ի փոխանցմամբ՝ իրանցին, որը 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացրել, երեկ առավոտյան մահապատժի է ենթարկվել։ Հարձակվողը կախաղան է բարձրացվել այն բանից հետո, երբ իրանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել դեսպանատանը հրազենի կիրառմամբ Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ։ 2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այդ հարձակման ժամանակ մեկ մարդ էր […]

Ինչ են նախագահները 2 ժամից ավել զրուցել իրար հետ /Տեսանյութ/

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների զրույցը բավականին երկար էր՝ տևեց 2 ժամ 5 րոպե, ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ Ըստ նրա՝ Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերն առողջություն մաղթելով։ Նա հավելել է, որ զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, և տեղի է ունեցել փոխադարձ […]

Իսրայելը թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության 5 բեռնատարների մուտքը Գազա /Տեսանյութ/

Իսրայելը հայտարարել է, որ 11 շաբաթ տևած շրջափակումից հետո թույլատրել է ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հինգ բեռնատարների մուտքը Գազայի հատված: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ տարածքում բնակվող 2.1 միլիոն պաղեստինցիների համար «նվազագույն» քանակությամբ սնունդ թույլատրելու իր որոշումը կայացվել է ԱՄՆ Սենատում դաշնակիցների ճնշման հետևանքով։ «Մենք չպետք է հասնենք սովի իրավիճակին՝ թե՛ գործնական, թե՛ դիվանագիտական ​​տեսանկյունից», […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի