14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Պարտադիր զինծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին փետրվարի 24-ին Խորհրդարանի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք ավարտել են աշխարհի 50 լավագույն համալսարանները և առնվազն երեք տարի աշխատել են Հայաստանում։ «Պարտադիր զինվորական ծառայությունից կազատվեն այն քաղաքացիները, որոնք Շանհայի վարկանիշային աղյուսակի առաջին 50-ի մեջ ընդգրկված համալսարաններում բակալավրի, մագիստրոսի կամ ասպիրանտուրայի ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի կաշխատեն Հայաստանի Հանրապետությունում՝ կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով», — բացատրել է Անդրեասյանը։

Այս օրենսդրական փոփոխությունից հետո համապատասխան ենթաօրենսդրական ակտերով կսահմանվի, որ նշված հիմքով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և ուսումն ավարտած քաղաքացիները պարտավոր կլինեն վերադառնալ Հայաստանի Հանրապետություն՝ նախատեսված կարգով աշխատանքի անցնելու համար։

Ըստ նախարարի՝ փոփոխությունների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ տարկետում ստացած քաղաքացիների վերադարձի ապահովմամբ և նրանց հնարավորություն ընձեռելով իրենց գիտելիքներն օգտագործել Հայաստանի Հանրապետությունում։

Որոշ քննարկումներից հետո նշված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են խորհրդարանի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ