16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԶԻՆՈՒԺ

Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով

Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն […]

Իրանի պատասխանը տարբերվելու է ուժի առումով

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Mehr-ի փոխանցմամբ՝ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։  

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 927

Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Նովոհրոդիվկան, որը գտնվում է Պոկրովսկից մոտ 12 կմ հեռավորության վրա, որը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Ուկրաինայի արևելքում: Հիշեցնենք, որ  Նովոհրոդիվկան մինչ պատերազմն ուներ 14000 մարդ։ Ուկրաինական բանակի գլխավոր շտաբը մանրամասնել է ծանր մարտերը Պոկրովսկի հատվածում, ներառյալ Նովոհրոդիվկան: Նշվում է, որ ռուսական առաջխաղացման 29 փորձեր հետ […]

Իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է. «Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք ովքեր են եղել, ինչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ոնց են դիմադրել: Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավել զոհ ենք տվել, որոշ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել,օրինակ Մարտունի, Մարտակերտի […]

Ողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել /Տեսանյութ/

Ռուսական հրթիռակոծությունների նոր ալիքը հարվածել է Ուկրաինային: Հիշեցնենք, որ երեկ ինտենսիվ հրթիռակծությունների հետևանքով Պոլտավա քաղաքում 51 մարդ է զոհվել: Արևմտյան Լվով քաղաքում վերջին հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել և 25-ը վիրավորվել : Միևնույն ժամանակ, հաղորդվում է, որ հինգ մարդ վիրավորվել է Կրիվ Ռի քաղաքում: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Բայդենը դժգոհ է Նեթանյահուից /Տեսանյութ/

Ջո Բայդենը հայտարարել է, որ Բենիամին Նեթանյահուն բավականաչափ ջանքեր չի գործադրում ՀԱՄԱՍ-ի հետ պատանդներին վերադարձնելու և զինադադարի ապահովման համար: Լուրեր են պտտվում, որ նոր դժգոհությունը Իսրայելի վարչապետին կուղարկվի որպես «վերջնական»: ԱՄՆ նախագահը և փոխնախագահ Քամալա Հարիսը հանդիպել են Իրավիճակային սենյակում գտնվող բանակցողների հետ՝ առաջարկը մշակելու համար, քանի որ պատանդների մահից հետո  բողոքի ցույցերը ընդգրկել են […]

Իսրայելը ռմբակոծել է  հարավային Լիբանանը, կան զոհեր /Տեսանյութ/

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելը հարվածել է երկրի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքում գտնվող բնակելի շենքին։ Նրանաց փոխանցմամբ՝  երեք մարդ ծանր վիրավորվել է իսրայելական ուժերի վերջին հարձակման հետևանքով։ Հոկտեմբերից սկսած անդրսահմանային բախումների հետևանքով իսրայելական ուժերը մոտ 570 մարդ են սպանել Լիբանանում, որոնց մեծ մասը Հեզբոլլահի անդամներ են, ինչպես նաև առնվազն 118 խաղաղ բնակիչ, ըստ […]

Իսրայելը Գազայում սպանել է ավելի քան 40.000 պաղեստինցիների, որոնցից 16.456-ը երեխաներ են /Տեսանյութ/

Մինչ աշխարհը հաշվում է զոհերին, Քաթարում ընթանում են բանակցություններ՝ դադարեցնելու գրեթե 11 ամիս տևող իսրայելական ավերիչ հարձակումը: Գազայի դեմ Իսրայելի անողոք պատերազմը սպանել է ավելի քան 40.000 պաղեստինցիների, որոնցից առնվազն 16.456-ը երեխաներ են, և ավելի քան 11.000 կանայք: Անհետ կորածների թիվը հասնում է 10.000-ի: Պատերազմի ողջ ընթացքում իսրայելական ուժերը թիրախավորել են դպրոցները, հումանիտար աշխատողներին, բժշկական […]

ՄԱԿ-ը Իսրայելին.  Նա անտեսում է Գազայի շուրջ բարձրացած  համաշխարհային վրդովմունքը /Տեսանյութ/

ՄԱԿ-ում Պաղեստինի բանագնաց Ռիյադ Մանսուրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ՄԱԿԱԽ) արտակարգ նիստին ասել է, որ «Իսրայելին չեն հետաքրքրում ձեր դատապարտումները»՝ կապված Գազայում խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների և հումանիտար աղետի հետ: ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունը ՄԱԿ ԱԽ-ին ասում է, որ Գազայի քաղաքի դպրոցի վրա կատարված վերջին հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ, «հեռու է պատահական միջադեպ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի