Իսրայելը միլիոնավոր մարդկանց է տեղահանել. Լիբանանի վարչապետ /Տեսանյութ/
Իսրայելի անընդմեջ շարունակվող օդային հարվածները արդեն իսկ ստիպել են մեկ միլիոն մարդու լքել իրենց տները ողջ Լիբանանում, ասել է երկրի վարչապետը:
«Դա ամենամեծ տեղահանությունն է, որը կարող էր տեղի ունենալ», – ասաց Նաջիբ Միքաթին:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հաղորդել է ավելի քան 50 մարդու մահվան մասին կիրակի օրը տեղի ունեցած հարվածների արդյունքում՝
Իսրայելի կողմից Բեյրութում Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունից երկու օր անց:
Միևնույն ժամանակ, Հեզբոլլահը նոր հրթիռներ է արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ:
Իսրայելը նաև հայտարարել է, որ բազմաթիվ օդային հարվածներ է հասցրել Եմենում Իրանի կողմից աջակցվող հութի շարժման ռազմական օբյեկտներին:
Մանրամասները՝ կից տեսանյութում: