14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԶԻՆՈՒԺ

Քրեական գործերի «տարափ» է սպասվում

«Հրապարակ»-ը գրում է. «Երկու տարի առաջ ձեւավորված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը վերջապես պատրաստ է, այն հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանի քննությանը: Հանձնաժողովը, մեր տեղեկություններով, պահանջելու է զեկույցը քննարկել փակ ձեւաչափով։ Զեկույցը ծավալուն է, իշխանական աղբյուրները չեն ցանկանում բացահայտել դրա բովանդակությունը, սակայն հպարտանում են, թե զեկույցի հրապարակումից եւ քննարկումից հետո քրեական գործերի «տարափ» կլինի՝ որոշ նախկին զինվորականների […]

ՊՆ-ն E-notify համակարգի միջոցով կգնա քաղաքացիների հետեւից

«Փաստ»-ը գրում է. «Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2011 թ. փետրվարի 17-ի N 174-Ն որոշման մեջ: 2024 թ.-ին կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն, հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, քաղաքացու կողմից դրանց […]

Սպանվել է 3 աշխատակից /Տեսանյութ/

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտնում է, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հրթիռակծության հետևանքով զոհվել են երեք աշխատակիցներ, ևս երկուսը վիրավորվել են: ԿԽՄԿ-ն չի բացահայտել, թե ով է կանգնած հարձակման հետևում: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ սպանվածները ուկրաինացի են և գնդակոծության մեջ մեղադրել է Մոսկվային՝ այն անվանելով «ռուսական հերթական ռազմական հանցագործությունը»։ […]

Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկի պաշտպանների մասին տեղեկատվություն չկա։ Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք

Երկու տարի առաջ  Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։ Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։ Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։ Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո […]

Բանակում թալանի տարիներ էին, ինչու մինչև հիմա ՊՆ-ի թիկունքի գծով վարչության պետը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում

«Գեներալ-պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը էլի խոսել է արցախցիների մասին: Ասում է՝ իրենք Արցախը հանձնեցին, եկան էստեղ, իրենց թող հյուրի պես պահեն: Գուրգեն Մելքոնյանը 2000-2008 թվականներին եղել է պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով, դրանից առաջ էլ եղել է ՊՆ-ի թիկունքի գծով վարչության պետը: Բանակում թալանի տարիներ էին, նա մինչև հիմա ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում: Չի […]

Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ: Արդյունքում կոմայի մեջ են ընկել

«Հրապարակի» տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի մի հատվածում դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող որոշ ԵԿՄ-ականներ թունավորմամբ տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։ Ընդ որում, թունավորման դեպքերը երկու անգամ են եղել։ Մեզ տեղեկացրին, որ առաջին թունավորման ժամանակ ԵԿՄ-ի կազմում դիրքեր բարձրացածներից երկուսը կոմայի մեջ են ընկել՝ ստացած ծանր թունավորումից։ Երկրորդ անգամ թունավորման դեպքի ժամանակ նման ծանր դեպք չի […]

Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ողջ տարածաշրջանի համար․ Հասանով

Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է ներկայացնում Հարավային Կովկասում կայունության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բաթումիում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով։ Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։ «Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն […]

Իրանի պատասխանը տարբերվելու է ուժի առումով

Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ Սադեղն իրաքյան լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը հարմար պահին կարձագանքի Իսրայելի ահաբեկչական գործողությանը՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Mehr-ի փոխանցմամբ՝ «Այս փուլում պատասխանը տարբերվելու է նախորդ արձագանքից՝ կատարողականի, կատարման, ուժի առումով, որը կորոշեն անվտանգության և ռազմական հրամանատարները՝ համապատասխան ժամանակին և վայրում»,-հայտարարել է նա։  

Ռուս-ուկրաինական պատերազմ, օր 927

Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Նովոհրոդիվկան, որը գտնվում է Պոկրովսկից մոտ 12 կմ հեռավորության վրա, որը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է Ուկրաինայի արևելքում: Հիշեցնենք, որ  Նովոհրոդիվկան մինչ պատերազմն ուներ 14000 մարդ։ Ուկրաինական բանակի գլխավոր շտաբը մանրամասնել է ծանր մարտերը Պոկրովսկի հատվածում, ներառյալ Նովոհրոդիվկան: Նշվում է, որ ռուսական առաջխաղացման 29 փորձեր հետ […]

Իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է. «Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք ովքեր են եղել, ինչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ոնց են դիմադրել: Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավել զոհ ենք տվել, որոշ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել,օրինակ Մարտունի, Մարտակերտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի