30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը գրել է.

«Ջերմուկում և այլ տեղերում մի քանի հարյուր զոհ տվեցինք, ոչ գիտենք ովքեր են եղել, ինչ պայմաններում են զոհվել, տարբեր տեղերում ոնց են դիմադրել:

Արցախում 19-20 սեպտեմբերին երկու հարյուրից ավել զոհ ենք տվել, որոշ դեպքերում այնպիսի սխրանքներ են գործել ու այնպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել,օրինակ Մարտունի, Մարտակերտի մատույցներում և այլ տեղերում:

Ու քար լռություն:

Բացի մի երկու տեղ, այն ի շնորհիվ նույն Դավիթ Սարգսյանի ու մեկ-երկու տելեգրամյան ալիքների, որևէ տեղեկատվություն չկա, ովքեր են եղել այն մարդիկ, ում դիմադրության պատճառով Ադրբեջանը պաշտոնապես 200 կերած-խմած ու պարապած ասքյառ ա կորցրել: Ի՞նչ հանգամանքներում են զոհվել:

Իսկ գիտեք, հետո այս լռությունը ինչ է բերում: Որ ամեն մի բոմժ Հայաստանում ու դրանից դուրս կանգնում, ասում ա ղարաբաղցիք չեն կռվել, էսքան զենքի մեջ հանձնվեցին ու թռան:

Իսկ որ իմանային նույն Փափրավենդի մոտ, Կոհակի մոտ, Նարեշտարի մոտ և այլ շատ տեղերում, անձնազոհության հաշվին ինչեր են արել կիսասոված, սակավ վառելիքով, ոչ գերիշխող դիրքերում գտնվող տղաները՝ այս խոսակցությունը չէր լինի: Ստեփանակերտի միայնակ մնացած Գռադի գործողությունների մասին չգիտենք:

Նույնը Ջերմուկի կողմերը զոհվածների մասին է: Ի վերջո իրենք զոհվել են հանուն իրենց հայրենիքի: Բայց մենք նույնիսկ իրենց անուն ազգանունները չգիտենք:

Եկեք խոսենք դրա մասին: Մինչև սեպտեմբերի 19-20 ամեն մեկը իր էջում, կայքերում, տելեգրամներում սկսենք բացահայտել մեր հերոս տղերքին:

Սա ճիշտ կլինի:

Եվ իրենց կատարված սխրանքների ու անձնազոհության առջև:

Եվ մեր խղճի առջև»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ