23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկի պաշտպանների մասին տեղեկատվություն չկա։ Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք

Երկու տարի առաջ  Ջերմուկում բավականին դաժան մարտեր տեղի ունեցան, տասնյակ զոհերի գնով հաջողվեց կանգնեցնել թշնամուն Ջերմուկի մատույցներում։ Ի շնորհիվ նաև Արցախից արագ ժամանած սպեցնազի տղերքի։ Ի թիվս նաև այլ զորախմբի որոշակի տեղաշարժի։ Մի գենշտաբի կլոուն էլ թշնամուն մեկ ժամ թե մեկ օր տվեց որ հեռանան, հետո մեզ ասեցին որ թշնամին սոված կմնա շուտով, դե հետո էլ գիտենք։

Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկի պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա։ Մենք նույնիսկ զոհերի անունները չգիտենք։ Մոռանալ ամենը, ինչ կարող է մեր մեջ արթնացնել արժանապատվությունը, միշտ ներկայացնել մեզ թշվառ ու անտեր, սա է նիկոլենց քաղաքականության կորիզը։ Փառք ու պատիվ մեր բոլոր տղերքին, ով հերոսաբար ընկան Ջերմուկ մատույցներում, Սոտքում, Իշխանասարում, Ներքին Հանդում։ Կգա ժամանակը և մոռացությունից դուք դուրս կգաք և անուն առ անուն ձեր անունները  կգրվեն ՀԱՅՈՑ պատմության ոսկե էջերում։

Գրում է բլոգեր Տիգրան Քոչարյանը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ