26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հրայր Թովմասյանին դուր չեկավ Նաիրի Հունանյանին` պատգամավորների այցելության մասին հարցը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնող Նաիրի Հունանյանի հետ չի հանդիպել: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հրայր Թովմասյանը: Մասնավորապես, լրագրողները նախարարին խնդրեցին մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ԱԺ մի քանի պատգամավորներ /Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը , Վահե Էնֆիաջյանը/ հոկտեմբերի 26-ին  այցելել են “Երևան” ՔԿՀ  , […]

Բազմազավակ միայնակ մայրը ապրում է կիսախարխուլ հանրակացարանում /վիդեո/

27-ամյա Լիանան, որը միայնակ մայր է եւ ունի 5 մանկահասակ երեխաներ, երբեք բնակարանում չի ապրել: Ինչպես իր բոլոր 5 երեխաները, այնպես էլ ինքը ծնվել եւ մեծացել է նախկինում “Լենտեքստիլ” կոմբինատին պատկանող հանրակացարանում, որը երկրաշարժի հետեւաքով դարձավ վթարային, իսկ հետագա տարիներին կիսով չափ փլվեց, սակայն մինչեւ օրս տասնյակ ընտանիքներ շարունակում են այնտեղ բնակվել: Այդ հանրակացարանը գտնվում […]

Ոստիկանության նախկին պաշտոնյաները միասին են մնում. Ժամանակ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանն ու ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը “Երեւան կենտրոն” ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի հայտնի պադվալը) միասին պահվում են նույն խցում։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը։ “Նրանց հետ այդ խցում այլ բանտարկյալ չկա։ Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ ՔԿ վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Մեր տեղեկություններով, […]

Մոսկվայում ձերբակալվել են “օրենքով գողեր” հայաստանցի Սուրենչիկն ու Լիպեցկի Արտյոմը

Մոսկվայի ոստիկանությունը հատուկ գործողություն է անցկացրել, որի արդյունքում ձերբակալվել են 5 կրիմինալ հեղինակություններ, հաղորդում է “Интерфакс”-ը: Իրավապահ մարմինները ենթադրում են, որ ձերբակալված “օրենքով գողերից” 2-ը մասնակցություն են ունեցել որոշ հանցագործությունների: Դրանք Հայաստանի բնակիչներ Սուրեն Ավետիսյանը եւ Արտյոմ Առաքելյանն են, ովքեր հայտնի են “Սուրենչիկ” եւ “Լիպեցկի Արտյոմ” մականուններով: Նրանք քրեական ազդեցություն են գործել կազմակերպված հանցավոր խմբի […]

Զինվորը դաժան ծեծի է ենթարկվել. քրեական գործ

“Ֆեյսբուք” սոցացանցի օգտատեր Գոռ Գեւորգյանը գրել է, որ 2012 թ. սեպտեմբերին ԼՂՀ N  զորամասում՝ Մադաղիսում մայոր  Կամո Ալբերտի Սարգսյանի կողմից դաժան ծեծի է ենթարկվել զինծառայող Վանյա Մինասի Կարապետյանը: Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով տեղափոխվելով Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ, Վանյան վիրահատվել է: Վերջինիս կյանքը հաջողվել է փրկել գլխի շրջանում դժվարին վիրահատությունից հետո: “14 օրվա ընթացքում դիրքերում ստացած ձեռքի […]

Գյումրեցի երկկողմանի ծնողազուրկ երեխան զրկված է բնակարան ստանալու հնարավորությունից /վիդեո/

Գյումրու հին թաղամասերից մեկի` “Ձորի թաղի” խարխուլ տանը, կամ, որ այս դեպքում առավել տիպիկ կլինի անվանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան: Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետեւանքով քանդվել է, եւ նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարեւանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը եւս հաշվառված […]

Գոմեշի գործով Փայտյանը հարցաքննվե՞լ է. Հայկական ժամանակ

Պաշտպանության նախարարության գոմեշի մսի գործից ՊՆ քննչականից ոչինչ չեն հայտնում: “Հայկական ժամանակ”-ին լուրեր էին հասել, որ ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանը հարցաքննվել է, սակայն ՊՆ քննչականից հրաժարվում են նաեւ այս մասին որեւէ բան ասել: ՊՆ քննչական ծառայության լրատվության պատասխանատու Մերի Սարգսյանի պատասխանն այսպիսին է. “Նպատակահարմար չենք գտնում գործի վերաբերյալ որեւէ բան հայտնել”: Թերթի […]

Որոշ մարդիկ հղփացել են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի Հանրապետության դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ: Խորհրդակցության սկզբում ընդգծելով, որ նախաքննության խնդիրների հաջող լուծումն առավելապես պայմանավորված է այս ոլորտում դատախազական հսկողության բացառիկ գործառույթի պատշաճ իրացումով, Նախագահը դատախազության գործունեության մեջ առանձին հանցատեսակների դեմ պայքարում նկատելի դրական տեղաշարժի մասին խոսելուց բացի, […]

Էթիկայի դասեր “բանդա”-ի դատավարությանը /վիդեո/

Մինչ կմեկնարկեր “Բանդա”-ի գործով դատական նիստը, դահլիճում հավաքված լրագրողները դժգոհեցին պայմաններից:  Դատական կարգադրիչները հորդորում էին զբաղեցնել երրորդ-չորրորդ շարքերի նստարանները, քանի որ առաջին շարքերում տուժողներն ու ոստիկաններն պիտի ետղ զբաղցենեին: Հատկապես դժգոհում էին հեռուսալրագորղները, քանի որ “հեռվից ձայնը խոտանով է ձայնագրվում”: “Դատարանն է այդպես որոշել, չենք կարող այլ բան անել”,-ասացին կարգադրիչները: Henaran.am-ի հարցմանը ի պատասխան  դատական […]

Սպա Արտակ Նազարյանն ինքնասպանություն չի գործել. փաստաբան

Չնայած բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայող զինծառայող Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են 5 հոգի, սակայն նրանք չեն կարող մեղադրվել, քանի որ ինքնասպանություն չի եղել: Ըստ այդմ հարկավոր է նոր քրգործ` սպանության հատկանիշներով: Այսօր Արտակի քույրը` Ծովինար Նազարյանը, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբան Մուշեղ Շուշանյանը խոսեցին վերոնշյալ դատավարական խախտումների մասին: Մարտիրոսյանի խոսքով՝ նախաքննությունն ապացուցված է համարել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի