23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրայր Թովմասյանին դուր չեկավ Նաիրի Հունանյանին` պատգամավորների այցելության մասին հարցը

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնող Նաիրի Հունանյանի հետ չի հանդիպել: Այսօր այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հրայր Թովմասյանը:

Մասնավորապես, լրագրողները նախարարին խնդրեցին մեկնաբանել մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ԱԺ մի քանի պատգամավորներ /Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Տիգրան Ստեփանյանը , Վահե Էնֆիաջյանը/ հոկտեմբերի 26-ին  այցելել են “Երևան” ՔԿՀ  , որտեղ պահվում են հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունն իրականացնողներ Նաիրի և Կարեն Հունանյանները :

Ըստ այդ տեղեկությունների, մասնավորապես, Կարեն Հունանյանը գտնվել է  հոգեկան  անհավասարակշիռ վիճակում  եւ ինքն իրեն խոսել է:

Այս կապակցությամբ արդարադատության նախարարը նշեց.“Որ օրվանից մեր բոլոր պատգամավորները հոգեբան- բժիշկ կդառնան, այդ օրվանից պատրաստ եմ լսել: Պատգամավորները չէ, որ այդ հարցի պատասխանը պիտի տան, դրա համար կա բժիշկ, բժիշկները բոլորին են հետեւում եւ եթե կա նման խնմդիր, կբուժվեն”:

Հրայր Թովմասյանը շեշտեց, որ Նաիրի եւ Կարեն Հունանյաններն իր համար սովորական շարքային դատապարտյալներ են, ինչպես  մյուս 4700 դատապարտյալները:

Հարցին, թե արդյոք նախարարը հանդիպել է Հունանյանների հետ, Հրայր Թովմասյանը բացասական պատասխան տվեց.”Ոչ, ես ինչու պիտի հանդիպեմ, բոլոր 4700-ին ես ինչու պիտի այցելեմ”:

Հարցին, թե ինչպես է նախարարը գնահատում պատգամավորների այցելությունը, Հրայր Թովմասյանն ասաց.”Խնդրեմ, այդ հարցերն իրենց տվեք, ինչու եք ինձ տալիս: Իրենք օրենքով նախատեսված այցելության իրավունք ունեն, ես չեմ սահմանափակում իրենց այցելությունը, իրենց հարցրեք ինչու են գնացել: Դուք ուզում եք, որ նախարարն ասի, թե ինչու է պատգամավորը Նաիրի Հունանյանի մոտ գնացել: Չթողեի, պետք է ասեին` սահմանափակել է, թողել եմ, հիմա ինձ հարցնում եք` ի՞նչու են գնացել: Ես շա՞տ գիտեմ, ինչու են գնացել “:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ