18 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրեցի երկկողմանի ծնողազուրկ երեխան զրկված է բնակարան ստանալու հնարավորությունից /վիդեո/

Գյումրու հին թաղամասերից մեկի` “Ձորի թաղի” խարխուլ տանը, կամ, որ այս դեպքում առավել տիպիկ կլինի անվանելը, խրճիթում, իր տատիկի հետ է բնակվում 17-ամյա Աննան:

Նա ընդամենը 7 տարեկան է եղել, երբ մահացել են ծնողները: Իրենց փոքրիկ տունը երկրաշարժի հետեւանքով քանդվել է, եւ նրանք վաղուց բնակվում են արտերկիր գաղթած հարեւանի փոքրիկ տանը: Այս ընտանիքը եւս հաշվառված չէ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւան ընտանիքների հերթացուցակում: Ասենք, եթե անգամ հերթագրված էլ լինեին, միեւնույն է` նրանց աղետի գոտում իրականացվող բնակբաշխման այս փուլում բնակարան չէին տրամադրելու, քանի որ երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության սահմանած կարգի համաձայն, քաղաքային համայնքներում, այդ թվում Գյումրիում, սեփական տուն կորցրածներին չեն փոխհատուցում: Իհարկե, սա բացարձակ անհեթեթություն է: Մարդը տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն` սեփական տուն, թե շենք:

Առավել մանրամասն` “Շիրակ կենտրոնի” պատրաստած տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ